ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 08:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 14 » Դինամիկ քաղաքական երկխոսություն եւ ակտիվ կապեր /Ավարտվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երկօրյա պետական այցը Հայաստան/
16:39
Դինամիկ քաղաքական երկխոսություն եւ ակտիվ կապեր /Ավարտվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երկօրյա պետական այցը Հայաստան/

Երեկ ավարտվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Փառքի շքանշանով, իսկ Ֆրանսիայի նախագահը նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով։
Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Նախագահի նստավայրում, ստորագրման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողների հարցերին։
Այնուհետեւ նախագահները մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երեւան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը։ Այցելել են «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 320 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024