Հայկականն ու եվրոպականը՝ միախառնված. «Թումո»–ում միջավայրը տարաբնույթ էր։
Հայաստանի Եվրոպական միության պատվիրակությունը եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը երեկ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների հրավիրել էին մասնակցելու Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը։
Տոնակատարությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Եվրոպական միության պատվիրակության, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական եւ մշակութային գործիչներ։
Միջոցառման ընթացքում կարեւորվեցին եվրոպական արժեքները, բազմակողմանի համագործակցություններն ու բազմաբնույթ միջոցառումները։
Շնորհավորանքներից եւ ողջույնի խոսքերից հետո հյուրերը վայելեցին տարբեր կատարումներ, հայկական եւ եվրոպական մշակույթների միախառնման արդյունքում ստեղծված ստեղծագործություններ։
Յուրօրինակ կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական նվագախումը, բրիտանացի երաժիշտ Դենիել Ուեյփլսը, «Թումո»—ի շնորհալի պատանիները։ hhpress.am
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|