Գլխավոր էջ » 2014»Մայիս»24 » ԵԽ ԽՎ—ն պատժում է Ադրբեջանին /Քանզի «կարմիր կովը» կաշին չի փոխում/
15:11
ԵԽ ԽՎ—ն պատժում է Ադրբեջանին /Քանզի «կարմիր կովը» կաշին չի փոխում/
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովների ոչ մի հանդիպում չանցկացնել։ Այս մասին տեղեկացնում է ԵԽ ԽՎ պաշտոնական կայքը։
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22—23—ը Բաքվում ԵԽ ԽՎ բյուրոյի ու մշտական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1—ին։ Որոշումը չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պարագայում։
ԵԽ ԽՎ—ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի եւ Փարիզի արձանագրությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնմխելիությունն ու ազատ տեղաշարժը։
Նման արգելքը ԵԽ ԽՎ բյուրոն կարող է հանել այն դեպքում, եթե ադրբեջանական իշխանությունները երաշխավորեն Ադրբեջանում գործարար վեհաժողովի համար ճամփորդություն իրականացնելու ժամանակ վեհաժողովի անդամների տեղաշարժման ազատությունը։
Պետք է նշել, որ Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է։ Նա նաեւ ֆրանս—ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ է։ ԼՂ այցից հետո Ադրբեջանը նրան persona non grata է հայտարարել։