ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 26 » Հանդիպել է նախագահը
12:50
Հանդիպել է նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի եւ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի հետ։
Ամենայն հայոց հայրապետի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի եւ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարքի հետ նախագահը քննարկել է պետության եւ հայոց եկեղեցիների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաեւ հայրենիքին եւ սփյուռքին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայոց ազգային կյանքում Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու հայապահպան կարեւոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր նվիրապետական աթոռների, թեմերի եւ կառույցների ամենօրյա ջանքերին։ Կարեւորվել է նաեւ Հայ առաքելական եւ Հայ կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ եւ ընդհանրապես՝ համազգային կարեւորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը։
Հանրապետության նախագահը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ու Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի հետ վերոնշյալից բացի քննարկել է սիրիական ճգնաժամի պատճառով այդ երկրում ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների ներկա վիճակի եւ նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցեր։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ ժողովրդի միասնականությունը աշխարհասփյուռ հայության բարօրության, ինչպես նաեւ հայության առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու կարեւոր գրավական է, եւ այսուհետ եւս պետք է շարունակել ու առավել արդյունավետ դարձնել ջանքերի համադրումը ազգային խնդիրների լուծման ուղղությամբ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 504 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024