ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 28 » Հայաստան—ԵՄ կրթական կապեր /Իրազեկվում են աշակերտներն ու ուսանողները/
10:02
Հայաստան—ԵՄ կրթական կապեր /Իրազեկվում են աշակերտներն ու ուսանողները/

Համագործակցության հուշագրերի թիվը եւս մեկով ավելացավ. երեկ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստենը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այն վերաբերում է Հայաստանում Եվրոպական միության եւ ԵՄ—Հայաստան համագործակցության ու փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը։
«Մեր նպատակն է բարձրացնել Հայաստան—ԵՄ համագործակցության, փոխհարաբերությունների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը աշակերտների եւ ուսանողների շրջանում»,—նշեց Կ. Հարությունյանը։
«Կարեւոր օր է նաեւ ԵՄ կենտրոնի համար։ Մենք ԵՄ—ի կողմից իրականացվող ծրագիր ենք ներկայացնում։ Հայաստանն ընտրել է մի ճանապարհ, որն ավելի մերձեցնելու է ԵՄ հետ։ Այդ ճանապարհին տարբեր բարեփոխումներ պետք է իրականացվեն։ Բնականաբար, այդ փոփոխությունները կազդեն հատկապես երիտասարդների կյանքի վրա։ Ուզում ենք օգնել երիտասարդներին՝ գնել ԵՄ—ի մասին տեղեկատվություն եւ ինչ—որ իմաստով պատրաստ լինել այդ փոփոխություններին։ Այս ամենը կանենք առավել գրավիչ տարբերակով՝ կրթական նոր մեթոդաբանության կիրառմամբ։ Հույս ունենք՝ երիտասարդները դրանից կշահեն»,—ասաց Է. Հալլիստենը։
Հուշագրով նախատեսվում է նաեւ իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն աշակերտների եւ ուսանողների շրջանում բանավիճելու, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը։ Սահմանված է նաեւ միջոցառումների ծրագիր։ Մասնավորապես, ուսումնական ծրագրերի եւ ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկի եւ կրթական նյութերի մշակում, հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում, առցանց ուսումնական միջավայրի ստեղծում մանկավարժների ու աշակերտների համար։
Ծրագրի առաջին փուլում ներառված է 12 ավագ դպրոց՝ մայրաքաղաքից եւ մարզերից, նաեւ 4 բարձրագույն ուսումնական հաստատություն։ Նախաձեռնությունը կիրականացվի երկու փուլով՝ 2013թ. հունիսից մինչեւ 2014թ. նոյեմբեր։ 
Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը տեղեկացրեց, որ ծրագիրը ներառում է նաեւ շարժունության հետագա զարգացմանը միտված գործողություններ. «Աշխատանքներ ենք տանում հավաքագրելու նաեւ եվրոպական տարբեր ծրագրերով եվրոպական համալսարաններում ուսում ստացած շրջանավարտների տեղեկատվական շտեմարանը։ Փորձելու ենք կազմակերպել նրանց փորձի տարածումը մեր բուհերում։ Միաժամանակ այդ ճանապարհին առաջացած բարդությունները փորձելու ենք մեղմել կամ վերացնել»։
Փոխնախարարն էլ է վստահ, որ միջոցառումը կբարձրացնի ուսանողների շարժունությունը. «Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ուսանողների շարժունության ոչ բարձր մակարդակը պայմանավորված է ուսանողների իրազեկվածության ցածր մակարդակով։ Իսկ դիպլոմների փոխճանաչման գործընթացը մեզանում բավականին լավ է գործում։ Փոխճանաչման բոլոր ընթացակարգերը ներդրված են»։ hhpress.am

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ 

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024