ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 14.10.2024, 15:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Հայաստանը չպետք է հույսը դնի արտաքին ուժերի վրա /Իսկ սա հնարավորություն է, որը չի կարելի ձեռքից բաց թողնել/
10:47
Հայաստանը չպետք է հույսը դնի արտաքին ուժերի վրա /Իսկ սա հնարավորություն է, որը չի կարելի ձեռքից բաց թողնել/

«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը սեմինար–քննարկում են կազմակերպել «ՀՀ—ԵՄ ասոցացման համաձայնագիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով։ Զեկույցներով հանդես եկան տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնիե փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ 
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից եւ հույսն արտաքին ուժերի վրա չդնի։ «Մենք մեր հույսը երբեք չպետք է դնենք ԱՄՆ—ի, Ռուսաստանի, Արեւմուտքի վրա։ Մենք առաջին հերթին պետք է հույս դնենք ինքներս մեզ վրա»,–«Արմենպրես» հաղորդմամբ՝ ասաց նա։ Քաղաքագետի կարծիքով՝ պատմությունն արդեն ցույց է տվել, որ տարբեր ժամանակներում հույսը դնելով արտաքին ուժերի վրա՝ Հայաստանը միշտ տուժել եւ մեծ կորուստներ է կրել։ Անդրադառնալով Հայաստան—ԵՄ ասոցացման համաձայնագրին՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը չպետք է այս հարցը դիտարկի արեւմտյան, ամերիկյան կամ պրոռուսական տեսանկյունից։ «Ուղղակի մենք պետք է խոր վերլուծության ենթարկենք այս ամենը, քանի որ ավելի քան երբեւէ՝ նժարին դրված է մեր երկրի եւ ազգի ապագան»,–ասաց Կիրակոսյանը։ Նա նշեց նաեւ, որ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ամենահեշտ փուլն է՝ հավելելով, որ ավելի մեծ խնդիր է գագաթնաժողովի հաջորդ օրը, երբ Հայաստանը պարտականություններ կվերցնի ԵՄ ասոցացման համաձայնագիրը կյանքի կոչելու ճանապարհին։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանն այլընտրանք չի ունենա եւ պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնի։ 
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի համար զարգացման նոր ռազմավարական հնարավորություններ կստեղծի։ Նա առանձնացրեց 4 ռազմավարական հնարավորություն, որոնցից կարող են օգտվել կողմերը ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո։ «Նախ դա հնարավորություն է հենց Եվրամիության համար։ Այդ ասոցացումը Եվրամիությանը կտա լծակ՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն ավելի առաջ մղելու համար»,– ասաց նա։ Ըստ նրա՝ երկրորդ հնարավորությունը Հայաստանի համար է, որն ավելի մեծ ինտեգրման հնարավորություն կունենա՝ առաջիկա մեկուսացման պայմաններում։ Երրորդ հնարավորությունը տարածաշրջանի համար է, քանի որ ԵՄ—ն առաջարկում է տարածաշրջանային կայունություն։ «Չորրորդ հնարավորությունը, ինչը շատ հետաքրքիր է, հենց Ռուսաստանի համար է, քանի որ զարգացած, կայացած եւ ուժեղ Հայաստանը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից»,–ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։ 
Հայաստան—Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը պարունակում է ինչպես լայն հնարավորություններ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ, ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ «Այս համաձայնագիրը մեզ պետք է, քանի որ այն մեզ տնտեսական զարգացման նոր հեռանկարներ կբացի, կօգնի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հիմքի վրա քաղաքացիական հասարակություն կառուցել»,– ասաց նա։ Ըստ Մեհրաբյանի՝ այս համաձայնագիրը շատ ավելի նշանակություն կարող էր ունենալ Հայաստանի համար, եթե գործընթացում ներգրավված լիներ ամբողջ տարածաշրջանը, ինչն այս պահին անիրատեսական է։ «Հետխորհրդային երկրներում Եվրամիությանը ինտեգրման գործընթացին խանգարում է օլիգարխիան, կոռուպցիան եւ կրիմինալը, եւ քանի դեռ այս խնդիրները կան, Եվրամիության հետ ինտեգրվելու մասին խոսք լինել անգամ չի կարող»,–ասաց նա։ ԵՄ հետ ասոցացված հարաբերությունը Հայաստանում կամրապնդի նաեւ քաղաքական կյանքը։ «Այն կամրապնդի պետական ինստիտուտները, կբարձրացնի պետական համակարգի դիմադրողականությունը եւ ճկունությունը տարբեր մարտահրավերներ հաղթահարելու համար, ինչպես նաեւ երկիրն ավելի գրավիչ կդարձնի արեւմտյան ներդրումների համար»,–ասաց Մեհրաբյանը։ 
Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանն այլընտրանք չունի այս հարցում եւ պետք է ամեն ինչ անի զարգացման նոր հեռանկարներ բացող այս համաձայնագիրը ստորագրելու համար։ Որպես Հայաստանի համար մարտահրավեր՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց այն բարդ բարեփոխումների եւ պարտավորվածությունների իրականացման գործընթացը, որը մեր երկիրը կստանձնի ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո։ 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 470 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024