ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 09:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 4 » Հայտնաբերվել է «ատկատների» աղբյուրը /Վերահսկիչ պալատի առաջարկությունները ուղղված են չարաշահումների բացառմանը/
14:08
Հայտնաբերվել է «ատկատների» աղբյուրը /Վերահսկիչ պալատի առաջարկությունները ուղղված են չարաշահումների բացառմանը/

Հայաստանում պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը պարարտ հող է ստեղծում տարբեր տեսակի չարաշահումների համար։ Այսպես կոչված, «ատկատների» մասին գիտեն բոլորը, դրանց դեմ պայքարի մեխանիզմներն անընդհատ կատարելագործվում են եւ փոփոխվում։ Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ այդ ամենի խորքային պատճառները, օրենսդրական այն խոտանները, որոնք հնարավորություն են տալիս չարաշահողներին անպատիժ կերպով շարունակել պետական բյուջեի միջոցների յուրացումը։
Երեւույթի ծավալների մասին պատկերավոր կերպով հասկանալի է դառնում ՀՀ վերահսկիչ պալատի յուրաքանչյուր ստուգումից հետո։ Պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման գործընթացի օրինականության եւ արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը կառույցի հիմնական թիրախներից մեկն է։ Մոտ 2 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովի նիստի իր ելույթում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշել էր, որ ոլորտում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ եւ թերություններ՝ ծավալային հավելագրումների, անորակ աշխատանքի, գների արհեստական թանկացումների, արհեստականորեն ուռճացված նախագծերի, ձեւականորեն տրված փորձագիտական եզրակացությունների, թերի իրականացված տեխնիկական հսկողություն, հեղինակային իրավունքի ձեւական պահպանման եւ անհասկանալի եւ արհեստական ուռճացված տոկոսադրույքների տեսքով։
Շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՎՊ նախագահը փաստեց՝ հատկապես վերջին երեւույթը պարունակում է լրջագույն ռիսկ եւ հիմք է հանդիսանում, այսպես կոչված, «ատկատների» համար։ Վերահսկիչ պալատը վերջին ստուգումների ընթացքում պարզել է, որ շինարարական նախահաշիվներում կիրառվող միջինացված տոկոսադրույքների համաձայն, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ոլորտում ապրանքների արժեքներն ավելացված են մոտ 83 տոկոսով։ Սա նշանակում է, որ եթե մասնավոր անձը գնում է, ենթադրենք, մետաղապլաստե դուռը 30 հազար դրամով, ապա պետական բյուջեով այն գնելու դեպքում արժեքի վրա ավելանում է եւս 83 տոկոս։
«Մենք երկար ժամանակ խոսել են «ատկատների» մասին, եւ ՎՊ նախագահը երկու տարի առաջ ԱԺ ամբիոնում խոսել է այս անհասկանալի, անհիմն կիրառվող եւ տրամաբանությունից դուրս տոկոսների մասին։ Արդյունքում ուղիղ 1.5 տարի է նախագիծը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գնում է ՀՀ ֆինանսների նախարարություն, ապա՝ ՀՀ քաղաքաշինության նախարարություն։ Վերջին անգամ հանձնաժողովի նիստում խնդիրը քննարկվել է, եւ ՎՊ—ն մշակել եւ ներկայացրել է առաջարկների մի հսկա փաթեթ՝ խնդրի վերաբերյալ»,— ասաց Ի. Զաքարյանը։
Առաջարկի համաձայն, բոլոր տեսակի ապրանքների համար միջինացված տոկոսադրույքները պետք է զգալիորեն կրճատվեն։ 2013թ. պետական բյուջեի, համայնքային բյուջեների, վարկային եւ դրամաշնորհային միջոցներով շինարարության ոլորտում նախատեսված է ծախսել 197 մլրդ դրամ։ Դրանից 179 մլրդ դրամը պետական բյուջեի, վարկային միջոցների եւ դրամաշնորհների հաշվին։ ՎՊ առաջարկի համաձայն, ծախսային մասով սահմանված ավելորդ, անտրամաբանական տոկոսները անհրաժեշտ է կրճատել 19 տոկոսով։ Եթե սա վերածենք դրամի, ապա 179 մլրդ դրամից ստացվում է մոտ 35 մլրդ դրամի խնայողություն. «Մենք խորապես համոզված ենք, որ «ատկատներ» կոչվող երեւույթը առաջանում է հենց այս գումարներից։ Դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում, մշակույթի տներում, ցանկացած վայրում տեղադրում են եվրադռներ եւ պատուհաններ՝ հիմնականում տեղական արտադրության։ Կիրառում են տոկոսներ՝ պահեստավորման, փաթեթավորման, տեղափոխման համար, ինչ ցանկանում են՝ գրում են։ Այսինքն՝ ուզում են ցույց տալ, որ, ենթադրենք, դպրոցում տեղ չկա եւ հատուկ տեղ են պատրաստում պահեստավորման կամ փաթեթավորման համար»։
Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ դրանք հնուց եկած եւ փոփոխության չենթարկված նորմեր են։ Վերջին խորհրդակցության արդյունքում ՀՀ կառավարությունը համաձայնել է ՎՊ բոլոր առաջարկների հետ, եւ մեկ—երկու ամիս անց դրանք կդառնան ՀՀ կառավարության որոշում։
Ի. Զաքարյանն անդրադարձավ նաեւ «Հյուսիս—հարավ» մայրուղու շինարարության ընթացքի ուսումնասիրության արդյունքներին։ Վերահսկիչ պալատն այստեղ եւս հայտնաբերել է բազմաթիվ կոպիտ խախտումներ, որոնք հարցականի տակ են դնում տեխնիկական վերահսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Էպտիսա» ընկերությունների հետագա մասնակցությունը այս հավակնոտ ծրագրին. «Խախտումները հայտնաբերվել են վերահսկիչ պալատի 5—րդ վարչության կողմից անցկացված օպերատիվ ստուգումների արդյունքում։ Ըստ պայմանագրի, ճանապարհը պետք է բաղկացած լինի չորս տարբեր շերտերից, ամենաստորին՝ գրունտային շերտում չպետք է լինեն 3 սմ—ից խոշոր խճաքարեր։ Սակայն այն, ինչ մենք հայտնաբերեցինք, ուղղակի խայտառակություն է։ Ստորին շերտը բաղկացած է խոշոր՝ 33—34 սմ մեծությամբ քարերից։ Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը բացարձակապես չի կատարել պայմանագրով իր վրա դրված պարտականությունները»։
ՎՊ նախագահը նշեց, որ շինարարության իրականացման հետ մեկտեղ պետք է իրականացվեին նաեւ ջրահեռացման աշխատանքներ, որոնք ուղղակիորեն կապված են ապագա ճանապարհի որակի հետ։ Սակայն ջրահեռացման փոխարեն իրականացվել է «ջրագոյացում»։ Ըստ պայմանագրի, շինարարն իրավունք չունի ստորին շերտը մեկ անգամ լցնելու եւ տոփանելու։ Պայմանագիրը նախատեսում է, որ սկզբում պետք է լցվի եւ տոփանվի մեկ շերտ, որի ամրանալուց հետո միայն պետք է լցվի հաջորդ շերտը։ Իսկ շինարարն ուղղակի մեկ շերտ է լցրել, հետեւաբար հիմքն ամուր չի կարող լինել։ Ըստ Ի. Զաքարյանի, չեն ավելացվել նաեւ անհրաժեշտ նյութերը, խճաքարը չի մանրացվել, այն չի փռվել հատուկ մեքենայի միջոցով. «Նրանք ընդամենը գրեյդերի միջոցով մեկ շերտ են լցրել եւ վերջ։ Բացի այդ, Աշտարակում իբր իրականացվել են կամրջի ամրացման աշխատանքներ։ Այստեղ եւս աշխատանքը բացարձակապես անորակ է, այնքան անորակ, որ տեսանելի է նույնիսկ անզեն աչքով»։
Վերահսկիչ պալատի նախագահն այս վիճակի մասին տեղեկացրել է ՀՀ նախագահին, ինչից հետո աշխատանքից ազատվել է ծրագրերի իրականացման տնօրենը։ Վերահսկիչ պալատի պահանջով դադարեցվել է շինարարությունը, որպեսզի լցվող ստորին շերտը կրկին փոխվի։ Բերվել են հատուկ մեքենաներ, մանրացրել են քարերը, կրկին լցրել են եւ տոփանել։
«Ես հանդիպել եմ տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Նրանք փորձել են տարբեր պատճառաբանություններ առաջ քաշել, որոնցից ամենատարօրինակն այն էր, որ այդքան ուժեր չունեն, որպեսզի վերահսկողությունը նորմալ իրականացնեն, որովհետեւ ունեն ընդամենը 8 տեխնիկական հսկիչ։ Այդ դեպքում ինչո՞ւ 6 մլն ԱՄՆ դոլար շահած կազմակերպությունը չունի ավելի մեծ քանակությամբ հսկիչներ, հատկապես, երբ, ըստ պայմանագրի, վերահսկողություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է ապահովել շինհրապարակում ամենօրյա ներկայություն, օրական կտրվածքով որակի հսկողություն եւ իրականացված աշխատանքների քանակի չափում»,–տարակուսեց Ի. Զաքարյանը։
Քանի որ կազմակերպությունը պայմանագրով իր լիազորությունները չի կատարել, խորհրդի նիստում ՎՊ—ն որոշեց առաջարկել ՀՀ կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել մեկ ամսվա ընթացքում շտկելու իրավիճակը։ Իսկ մեկամսյա ժամկետում իրավիճակը չշտկելու դեպքում լուծարել պայմանագիրը եւ հայտարարել նոր մրցույթ։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 415 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024