ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Նոյեմբերի 6—ին Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կողմերը կարեւորեցին 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը եւ ս.թ. մայիսին ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը։
Զրուցակիցներն անդրադարձան հայ—ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսված հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ առեւտրի եւ ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։
Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։
ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ—ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբեր ամսին խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահի մասնակցության կապակցությամբ եւ գոհունակություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի