ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 03:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 5 » ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպանը
14:40
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Ստարչեւիչը (նստավայրը՝ Աթենք)։
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ—խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, եւ կա երկկողմանի շահագրգռվածություն՝ այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելու եւ բազմաբնույթ դարձնելու։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկու բարեկամ երկրների համագործակցությունը նաեւ միջազգային կառույցների շրջանակներում։
Դեսպան Ստարչեւիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ—խորվաթական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 438 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024