Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ին, ով, որպես նաեւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, օրերս մասնակցել է Երեւանում կայացած հանձնաժողովի չորրորդ նիստին, ինչպես նաեւ հանրապետության նախագահի հրավերով ներկա է գտնվել Սարդարապատում Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին։
Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարքը եւ ՀՀ նախագահը երկուստեք կարեւորել են ի բարօրություն հայ ժողովրդի ջանքերի համատեղումը, համազգային խնդիրների լուծման գործում պետության եւ հայոց եկեղեցիների փոխգործակցությունն ու միասնականությունը, սփյուռքում հայապահպանությանն ուղղված աշխատանքը եւ հայրենիք—սփյուռք կապերի ամրապնդումը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|