ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 28 » ՀՀ քաղաքացիություն է ստացել 21000 մարդ /Շարունակվեցին բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումները/
13:05
ՀՀ քաղաքացիություն է ստացել 21000 մարդ /Շարունակվեցին բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումները/

Երեկ ԱԺ պետական—իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հանձնաժողովների նախագահներ Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսական հատկացումներն ու իրականացված ծրագրերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ֆինանսական հատկացումները պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ—գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Իրականացված ծրագրերին, ինչպես նաեւ օգտագործված ֆինանսական միջոցների ծախսային ուղղություններին անդրադարձան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Համայակ Նավասարդյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ—գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում իշխանության պետական եւ դատական մարմիններին ֆինանսական հատկացումները կատարվել են ամբողջությամբ եւ ժամանակին, որոշ ծրագրերի համար ֆինանսական հատկացումները գերազանցել են 100 տոկոսը, ինչը պայմանավորված է լրացուցիչ արտաքին ֆինանսավորմամբ։ ՀՀ նախագահի աշխատակազմը հաշվետու տարում իրականացրել է 11 բյուջետային ծրագրեր, որոնց համար հատկացվել է 4 մլրդ 75 մլն դրամ, կատարողականը կազմել է 97, 4 տոկոս։ Հիմնական ծախսը կազմել է ապարատի պահպանման ծրագիրը՝ 2 մլրդ 894 մլն դրամի դիմաց օգտագործվել է 2 մլրդ 878 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,44 տոկոս։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին 7 բյուջետային ծրագրերի իրականացման համար 2013 թվականին նախատեսվել էր հատկացնել 3 մլրդ 462 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 99,52 տոկոս։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԱԺ—ին հատկացվել է 196 մլն դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ։ ԱԺ աշխատակիցների սոցիալական փաթեթների գծով հատկացված միջոցներն օգտագործվել են 84 տոկոսով։ ՀՀ կառավարության աշխատակազմը հաշվետու տարում ստացել է 11, 3 մլրդ դրամ, որի համեմատ կատարողականը կազմել է 83 տոկոս։ Կառավարության աշխատակազմը պատասխանատու է եղել 27 ծրագրերի իրականացման համար։ Լրացուցիչ հատկացվել է նաեւ 221 մլն դրամ, ինչն օգտագործվել է 99 տոկոսով։ Որոշ ծրագրերի իրականացման համար օգտագործվել են նաեւ արտաքին աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներ։ ՀՀ Սահմանադրական դատարանին հատկացվել է 455 մլն դրամ, կատարողականը կազմել է 97,7 տոկոս։ Շուրջ 390 մլն դրամն ուղղվել է ապարատի պահպանման ծախսերին։ Իրականացվել է 5 ծրագիր։ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմն իրականացրել է 4 ծրագրեր՝ բյուջեում ունենալով 400,7 մլն դրամ, կատարողականը կազմել է 98,7 տոկոս։ ՀՀ արդարադատության նախարարությունը հաշվետու տարում ստացել է 13,5 մլրդ դրամ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 418 մլն դրամ, իրականացվել է 19 ծրագիր։ Կատարողականը կազմել է 92,24 տոկոս։ ՀՀ դատախազությանը հաշվետու տարում հատկացվել է 3 մլրդ 137 մլն դրամ, որոշ ծրագրեր իրականացվել են արտաքին ֆինանսավորմամբ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հատկացվել է 297 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,5 տոկոս։ ՀՀ Վերահսկիչ պալատը հաշվետու տարում իրականացրել է նախատեսված բոլոր 21 ծրագրերը, կատարողականը կազմել է 97 տոկոս։ ՎՊ—ն բյուջեում ունեցել է 932 մլն 205 հազ. դրամ։ ՀՀ դատական դեպարտամենտի ծախսերը կազմել են 6 մլրդ 648 մլն դրամ, կատարողականը կազմել է 96,5 տոկոս։ Իրականացվել է 6 ծրագիր։ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին հատկացվել է 323 մլն դրամ, կատարողականը՝ 91 տոկոս։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է նախատեսված ծրագրերը՝ այդ նպատակով ծախսելով 1 մլրդ 939 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 94,5 տոկոս։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր ելույթում մանրամասն անդրադարձավ աշխատակազմի իրականացրած ծրագրերին։ ՀՀ նախագահը 2013—ին 16 պետական եւ պաշտոնական այցեր է կատարել։ Հաշվետու տարում ՀՀ նախագահի աշխատակազմի համապատասխան բաժինը քաղաքացիներից ստացել եւ պատասխանել է 12000—ից ավելի դիմում—բողոքների, ընդունել է 6700 քաղաքացու։ Նախագահի աշխատակազմը նախորդ տարվա ընթացքում կազմել է 230 տեղեկանք եւ եզրակացություն ու նախագահին ներկայացրել 228 օրենք եւ 130 միջազգային պայմանագիր՝ ստորագրման։ ԶԼՄ—ների համար պատրաստվել է 640 հաղորդագրություն, ՀՀ նախագահի ինտերնետային կայքում տեղադրվել է 1025 նյութ։ Նախագահի աշխատակազմը նախապատրաստել է 375 հրամանագրեր, 241 հրամաններ եւ 604 ուղերձներ։ ՀՀ նախագահի նստավայր են այցելել Երեւանի եւ ՀՀ մարզերի ավագ դպրոցների 789 աշակերտներ։ Ընդունվել եւ քննարկվել են դիմումներ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիություն է ստացել 21000 մարդ։ 
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում ՀՀ օրենսդիր մարմնի տարեկան պլանը կազմել է 3 մլրդ 145 մլն 456 հազ. դրամ, փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 445 մլն 677 հազ. դրամ, որի կատարողականը կազմել է 99,52 տոկոս։ Հատկացված ֆինանսական միջոցներով իրականացվել են 7 ծրագրեր։ 2 մլրդ 826 մլն 738 հազ. դրամն օգտագործվել է ԱԺ պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի բնականոն աշխատանքի ապահովման, պաշտոնական պատվիրակությունների այցերի, փոխայցերի, միջխորհրդարանական կապերի զարգացման ծրագրի շրջանակներում։ Մյուս ծրագրերով նախատեսված գումարները նույնպես օգտագործվել են։ Որոշ խնայողություններ են եղել էներգետիկ, կոմունալ եւ կապի ծառայությունների գծով, ինչն ուղղվել է ԱԺ մի շարք հրատապ խնդիրների լուծմանը եւ աշխատակազմի տարեկան խրախուսմանը։ Վերանորոգվել են ԱԺ երկու դահլիճները, կատարվել են ճաշարանի հիմնանորոգման աշխատանքներ։ ԱԺ շենքում տեղադրվել են հակահրդեհային եւ անվտանգության համակարգեր։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության աշխատակազմի գործառույթներին եւ որակական ցուցանիշներին, կարեւորեց քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն ու նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ 
Նույն օրը տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը նախագահում էին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը եւ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նիստում քննարկվեցին «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ՀՀ տարածքային կառավարման մարմիններին եւ համայնքներին տրված ֆինանսական հատկացումներն ու դոտացիաները։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ—գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում մարզերի համար նախատեսված բոլոր գումարները՝ ներառյալ դոտացիաները, հատկացվել են, իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը։
Արագածոտնի մարզին հատկացվել է 6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96,82 տոկոս։ Արարատի մարզին հատկացվել է 7 մլրդ 951 մլն դրամ, կատարողականը կազմել է 97,6 տոկոս։ Արմավիրի մարզին հատկացվել է 8 մլրդ 834 մլն դրամ, արձանագրվել է 94,4 տոկոս կատարողական։ Լոռու մարզին հատկացվել է 8,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98,3 տոկոս։ Գեղարքունիքի մարզին հատկացվել է 9,2 մլրդ դրամ, արձանագրվել է 94,4 տոկոս կատարողական։ Կոտայքի մարզին հատկացվել է 7,5 մլրդ դրամ, ֆինանսական միջոցներն օգտագործվել են 97,68 տոկոսով։ Շիրակի մարզին հատկացված 8,8 մլրդ դրամն օգտագործվել է 96,9 տոկոսով։ Սյունիքի մարզին հատկացվել է 5,6 մլրդ դրամ, կատարողականն արձանագրվել է 97,17 տոկոս։ Վայոց ձորի մարզին հատկացվել է 2,5 մլրդ դրամ, օգտագործվել է 98,5 տոկոսով։ Տավուշի մարզին հատկացված 4,8 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 97, 7 տոկոս կատարողական։
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Երեւան քաղաքում նախատեսված ծրագրերի իրականացման նպատակով հաշվետու տարում ընդհանուր առմամբ հատկացվել է 47 մլրդ 169 մլն դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս։
Մարզերում կատարված աշխատանքներն ու իրականացված ծրագրերը ներկայացրեցին ՀՀ մարզպետները։ Նրանք պատասխանեցին պատգամավորների հարցերին։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 487 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024