ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 18:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 31 » Կա ավելի մեծ ներուժ, քան օգտագործվում է /Հունիսի 20—ին կմեկնարկի «ԴիջիԹեք» բիզնես ֆորում–2014—ը/
12:32
Կա ավելի մեծ ներուժ, քան օգտագործվում է /Հունիսի 20—ին կմեկնարկի «ԴիջիԹեք» բիզնես ֆորում–2014—ը/

Հունիսի 20—21—ը Երեւանում կանցկացվի 7–րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, որն այս տարի կկրի «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագիրը։ Գործարար այս համաժողովը ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ նպատակ ունի աջակցել բիզնես ոլորտներին՝ գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումներ։ Սա այն միջոցառումն է, ուր մեկ հարկի ներքո տեխնոլոգիական ընկերությունները հանդիպում ու ներկայացնում են իրենց գործունեությունը պոտենցիալ հաճախորդներին, իրականացնում փորձի փոխանակում, ամրապնդում գործարար կապերը։ Ուստի միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր գործարարներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ «ԴիջիԹեք»—ի աշխատանքներին, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան կիրառել հայաստանյան շուկայում մշակված ՏՏ նորարարական լուծումները եւ փորձ ձեռք կբերեն բարձրորակ ծառայությունների ներդրման եւ բիզնես գործընթացների բարելավման գործընթացներում։
Գործարար համաժողովի կազմակերպիչներն ու աջակից ընկերությունները երեկ մամլո ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելով միջոցառման կազմակերպման աշխատանքների մասին։ Նրանք վստահ են, որ համաժողովը այս տարի եւս բարեհաջող ընթացք կունենա, որը կանցկացվի գործարար համայնքի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների մասնակցությամբ եւ բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական եւ միջազգային լավագույն փորձի ներկայացմամբ։
Նախատեսվում է, որ «ԴիջիԹեք»—ին կմասնակցի ոչ միայն տեղական, այլեւ ռուսական եւ վրացական շուրջ 50 կազմակերպություն։ Ակնկալվում է, որ այցելուների թիվը այս տարի կհասնի 3 հազարի, որից 500—ը կլինեն ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հիշեցրեց, որ առաջին անգամ՝ 2008թ., երբ մեկնարկում էր «ԴիջիԹեք»—ը, տեղեկատվական տեխնոլոգիաները դեռ այդքան զարգացած չէին, եւ խնդիր կար բարձրաձայնելու ՏՏ կիրառման անհրաժեշտության եւ դրանով պայմանավորված աշխատանքի արդյունավտության բաձրացման մասին։ Այդ ժամանակ ֆորումը նպատակ ուներ լրացնել այդ բացը։ Այժմ ՏՏ կիրառման մակարդակը նախորդ տարիների համեմատ, ըստ բանախոսի, էապես փոխվել է եւ մի քանի տասնյակ անգամով աշխարհում առաջ է անցել իր դիրքավորմամբ։ «Հիմա եկել է ժամանակը, երբ գործարարն ինքն է իր խնդիրներն ու պահանջները ներկայացնում ոլորտի ընկերություններին»,–վստահեցնում է ԻՏՁՄ ի գործադիր տնօրենը։ Նա ֆորումի հիմնական առանձնահատկությունը համարում է նաեւ ՀՀ վարչապետի վերջին հանդիպումը գործարարների հետ՝ օրինական դաշտ ներգրավվելու վերաբերյալ, քանի որ, ըստ բանախոսի, մրցակցային դաշտ մտնելը բավական բարդ գործընթաց է գործարարների համար եւ պահանջում է նոր տեխնոլոգիական լուծումների կիրառում։ Այս հանգամանքը, բնականաբար, կմեծացնի ՏՏ —ների կիրառումը բիզնեսում, ինչի մասին կազդարարվի հենց ֆորումի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է տեղական շուկայում ՏՏ արտադրանքի եւ ծառայությունների սպառման ծավալների աճը եւ տնտեսության տարբեր ոլորտներում նորարարական լուծումների մակարդակի բարձրացումը։ Այս առումով, ըստ փոխնախարարի, շատ է կարեւորվում համաժողովի անցկացումը թե՛ գործարար կապերի ամրապնդման, թե՛ տնտեսության այլ ճյուղերում ՏՏ կիրառման տեսանկյունից։ Գարեգին Մելքոնյանը հիշեցրեց, որ ոլորտն արդեն տարիներ ի վեր հայտարարված է գերակայություն եւ շարունակելու է մնալ որպես առաջնահերթություն։ «ՏՏ ոլորտը բավական հեռանկարային է Հայաստանի համար եւ զուր չէ, որ ներդրված ջանքերի արդյունքում ունենք լավ ցուցանիշներ եւ առկա է ավելի մեծ ներուժ, քան իրականում օգտագործվում է։ Այս ոլորտի զարգացումն ու հաջող լուծումների առաջարկումը տեղական շուկային՝ խթան է նաեւ տնտեսության մյուս ոլորտների զարգացման համար։ ՏՏ լավագույն լուծումները նաեւ լավ նախադրյալներ են առեւտրի, սպասարկման, արտադրությունների առաջխաղացման համար եւ զարգացման ավելի լավ պայմաններ են ստեղծում»,–նշեց նա։
Գործարար համաժողովի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը, աջակիցներից են «Կոնվերս բանկն» ու «ARinteg» ընկերությունը։ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն էլ նշեց, որ ընկերությունը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտին եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։ Ընկերության ղեկավարը համոզված է, որ կայանալիք ֆորումին ներկայացված գաղափարները ոչ միայն կխթանեն ոլորտի զարգացումը, այլեւ հիմք կստեղծեն հետագա գործունեության համար։ Ըստ նրա, այն եզակի հարթակ է նոր գործընկերներ եւ հաճախորդներ ներգրավելու տեսանկյունից։ «Ես կարծում եմ, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից է, որը դինամիկ զարգանում է, ուստի մենք պատրաստ ենք աջակցել ոլորտի հետագա առաջխաղացմանը»,–նշեց ընկերության տնօրենը։
Ֆորումի ընթացքում կանցկացվեն կլոր սեղաններ, կլինեն թեմատիկ քննարկումներ, կգործի նաեւ ցուցահանդես։ Միջոցառման օրակարգում ներառված կլինեն թեմաներ, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը, գյուղատնտեսությանը, շինարարությանը, հանքարդյունաբերությանը, ֆինանսաբանկային ոլորտին, էլեկտրոնային առեւտրին, առողջապահությանը, կրթությանը եւ այլն։
Նշենք, որ 2014 թ. հունվարի 1–ի դրությամբ ՏՏ ոլորտում գործող ընկերությունների թիվը 380 է, որից մոտ 150–ը օտարեկրյա կազմակերությունների մասնաճյուղեր են։ ՀՆԱ—ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը 3,8 տոկոս է, իսկ ոլորտում զբաղվածություն ապահովողների թիվը գերազանցում է 10 հազարը։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024