ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 31 » Կայունությունից դեպի առաջընթաց /25 մլն եվրո՝ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար/
12:30
Կայունությունից դեպի առաջընթաց /25 մլն եվրո՝ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար/

Եվրոմիությունը 25 մլն եվրո կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, որից 20 միլիոնը կտրամադրվի որպես բյուջետային աջակցություն, իսկ 5 միլիոնը՝ տեխնիկական աջակցություն։ Այս մասին «Կայունությունից դեպի զարգացում» խորագրով աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց Եվրամիության հայաստանյան առաքելության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։ Նա հույս հայտնեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերը կնպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ «Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է։ Դրա համար ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրեց գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը։ Հատկապես կարեւոր է կանանց դերը ոլորտի զարգացման մեջ, քանի որ գյուղական բնակավայրերից տղամարդիկ հաճախ են մեկնում արտասահմանում աշխատելու, իսկ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասաց Հրիստեան։
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւս շեշտեց գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկրի բարեկեցությունն ու առաջընթացն անհնարին են առանց զարգացած գոյւղատնտեսության։ «Դրա համար առաջիկա տարիներին մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, որ տեսանելի առաջընթացի հասնենք այս ոլորտում։ Գյուղատնտեսությունը մեզ համար միայն տնտեսության ճյուղ չէ, այլեւ բնակչության համաչափ զարգացման, զբաղվածության ապահովման եւ այլ կարեւոր գործառույթներ ունի»,–ասաց Գեւորգյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարեւորեց այն հանգամանքը, որ խորհրդակցությանը մասնակցում են գյուղատնտեսության ոլորտի պետական, հասարակական եւ միջազգային կառույցները՝ նշելով, որ դա հնարավորություն կտա համատեղ ուժերով դիմակայել սպասվող մարտահրավերներին։ «Գյուղատնտեսությունում ձեւավորվում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի 20 տոկոսից ավելին, որը, ագրովերամշակման հետ, կազմում է 25 տոկոս։ Ոլորտում աշխատում է հանրապետության ընդհանուր զբաղվածների շուրջ 40, իսկ գյուղական վայրերում զբաղվածների շուրջ 80 տոկոսը։ Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառության կառուցվածքում գյուղատնտեսական ծագման ապրանքատեսակներին բաժին է ընկնում 21,2 տոկոսը, իսկ միայն արտահանման կառուցվածքում՝ 28,1 տոկոսը։ Գյուղատնտեսությունն առանձնակի կարեւորություն ունի պարենային անվտանգության համար, որն էլ ազգային անվտանգության բաղադրիչ է»,–ասաց նախարարը՝ խոսելով ոլորտի կարեւորության մասին երկրի տնտեսության մեջ։
Սերգո Կարապետյանը հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, սակայն նշեց, որ դա չի խանգարելու Եվրամիության հետ համատեղ ծրագրեր իրականացնելուն։ «Թեեւ առաջիկայում Հայաստանը կինտեգրվի Մաքսային միությանը, սակայն բազմիցս է նշվել, որ ՄՄ—ին անդամակցությունը չի կարող խոչընդոտել Եվրամիության հետ համագործակցությանը։ Ավելին, այն կարող է եվրոպական ներդրումների համար ստեղծել ավելի լավ պայմաններ։ Հայաստանը շարունակում է բոլոր ուղղություններով խորացնել հարբերությունները Եվրամիության հետ»,–ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ աշխատանքային այդպիսի խորհրդակցությունը կրելու է պարբերական բնույթ։
Գյուղատնտեսության զարգացման 2010—2020 թվականների ծրագրով նախատեսվում են կոոպերատիվների զարգացում, գյուղատնտեսությունում համախառն արտադրանքի ավելացում, արտադրված գյուղատնտեսական հումքի զգալի մասի վերամշակում գյուղական համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման արդյունքում ձեւավորված արտադրամասերում եւ այլն։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 491 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024