ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 26 » Լեոնիդ Ռոշալը հյուրընկալվել է Հանրային խորհրդում
10:08
Լեոնիդ Ռոշալը հյուրընկալվել է Հանրային խորհրդում

Հայաստանի ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում երեկ Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել է հանդիպում ռուս անվանի մանկաբույժ Լեոնիդ Ռոշալի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Հայրապետ Գալստյանը, Հանրային խորհրդի անդամներ, բազմաթիվ բժիշկ—մանկաբույժներ։
Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով Լեոնիդ Ռոշալի հարուստ կենսագրությունը, բարձր է գնահատել նրա մասնագիտական գործունեությունը՝ նշելով, որ այն մեծ դեր է կատարել Ռուսաստանի առողջապահության ոլորտի զարգացման եւ բարելավման գործում։ Նա կարեւորել է նաեւ Ռոշալի գործունեությունը նաեւ հայ ժողովրդի համար ծանր մի ժամանակաշրջանում՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Արա Բաբլոյանը ներկայացրել է Հայաստանում մանկաբուժության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները՝ նշելով, որ ոլորտը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում։
Ելույթի ժամանակ Լեոնիդ Ռոշալն ընդգծել է, որ չունենալով նավթ, ծով, բաց սահմաններ որոշ հարեւանների հետ՝ այնուամենայնիվ Հայաստանը կարողանում է առաջ գնալ եւ զարգանալ։
Անդրադառնալով առողջապահության ոլորտի խնդիրներին՝ Ռոշալն ասել է, որ ցանկացած պետություն պետք է հատուկ ուշադրություն դարձնի մանկաբուժությանը՝ ամուր հիմքերի վրա դնելով այդ ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացը։ Ի դեպ, նա սխալ է համարել Երեւանի պետական բժշկական համալսարանում մանկաբուժության ֆակուլտետի փակումը։
Ռոշալը խոսել է նաեւ Ռուսաստանում առողջապահության ոլորտի խնդիրների, պետական քաղաքականության եւ ոլորտի զարգացման ծրագրերից ու հեռանկարներից։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 488 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024