ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 06:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 8 » ԼՂ խնդրի կարգավորման ամերիկյան թեզը /Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը/
12:29
ԼՂ խնդրի կարգավորման ամերիկյան թեզը /Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը/

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը։
Նա նշել է, որ այդ սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը։
«Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ—ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները։ Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը»,–ասել է նա։
Ըստ ամերիկացի համանախագահի՝ վերոհիշյալ տարրերը ներառում են ԼՂ—ի իրավական կարգավիճակի որոշումը, անվտանգության միջազգային երաշխիքները՝ խաղաղապահ գործողությամբ, հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների կարգավիճակը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի հարցը, ներքին տեղահանվածների ու փախստականների իրավունքների վերականգնումը։
Նա պնդել է, որ կողմերը պետք է կամք եւ խիզախություն ցուցաբերեն առաջ շարժվելու համար։
Ուորլիքի առաջարկությունները, սակայն, հիասթափեցրել են ամերիկահայերին։
Դժվար կլինի Ջեյմս Ուորլիքի առաջարկություններում ինչ—որ նոր բան գտնել, նշվել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հայտարարության մեջ։
«Ներկայացված շրջանակները ոչ բարոյապես ընդունելի են եւ ոչ էլ՝ գործնականորեն կայուն»,–ասված է այնտեղ։
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը ողջունել է Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կենտրոնացումը, սակայն նշել է, որ «ներկայացված նախագիծը նշանակալիորեն հետ է մնում ժողովրդավարական ինքնորոշման ամերիկյան իդեալից»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 363 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024