ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 10:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 4 » Մեծ պատիվ եւ պատասխանատվություն /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ ԽՎ նախագահ Ժան—Կլոդ Մինյոնին/
14:07
Մեծ պատիվ եւ պատասխանատվություն /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ ԽՎ նախագահ Ժան—Կլոդ Մինյոնին/

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1–ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախագահ Ժան—Կլոդ Մինյոնին։
Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽ ԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարեւորել է Ժան—Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ։ ԵԽ անդամակցությունից 12 տարի հետո Հայաստանի կողմից կազմակերպության նախագահությունն ստանձնելը Հանրապետության նախագահը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է համարել մեր երկրի համար։ Նա նշել է, որ անցած 12 տարիներին Հայաստանը բավականին ճանապարհ է անցել եւ ակտիվ գործունեություն է իրականացրել կազմակերպության շրջանակներում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված եւ ընթացիկ բարեփոխումներին, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի գերակայություններին, ինչպես նաեւ ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային իրավիճակին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 419 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024