ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 22 » Միջմշակութային երկխոսություն /Ազգային փոքրամասնությունների՝ «Հայաստանը մեր տունն է» մշակութային փառատոնը/
13:37
Միջմշակութային երկխոսություն /Ազգային փոքրամասնությունների՝ «Հայաստանը մեր տունն է» մշակութային փառատոնը/

Մշակույթների բազմազանության պահպանման հարցն արդի աշխարհում կարեւորագույն խնդիրներից է, եւ Հայաստանի Հանրապետությունը մեկն է այն երկրներից, որ հավատարիմ սեփական Սահմանադրության եւ վավերացված կոնվենցիաների դրույթներին, պետականորեն է լուծում ազգային փոքրամասնությունների իրավահավասարության, սոցիալ—մշակութային զարգացման, կրթության եւ կենսագործունեության բոլոր խնդիրները։
Հատկապես նշանակալի են ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող փառատոները, որոնց շնորհիվ  ազգային փոքրամասնությունները ոչ միայն պահպանում են ազգային դիմագիծը, այլեւ կրթում մատաղ սերնդին, հայտնաբերում նոր ստեղծագործողների եւ կատարողների, ստեղծում խմբեր ու համույթներ։
Մշակութային բազմազանության օրվա առթիվ, ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացրեց ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի «Հայաստանը մեր տունն է» խորագրով փառատոնը՝ դեկորատիվ—կիրառական արվեստի իրերի ցուցադրությամբ եւ համերգային ծրագրով։
Ինչպես փառատոնին նախորդած մամուլի ասուլիսում նշեց մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, պետական—մշակութային քաղաքականության կարեւորագույն սկզբունքներից մեկը հենց մշակութային բազմազանության պահպանությունն է։ Այս առումով՝ միջմշակութային երկխոսության պահպանման, զարգացման ու խթանման համար առանձնակի ռազմավարական նշանակություն ունի Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային դիմագծի պահպանումը։
«Հայաստանն այն քիչ երկրներից է, որն այդ իրականացնում է պետական մակարդակով՝ երկրի բյուջեից հատկացումներ անելով։ Մշակույթի նախարարությունն աջակցում է ազգային փոքրամասնությունների պարբերականների ու նրանց լեզվով գրքերի հրատարակմանը, պարբերաբար նկարահանվում են կինոնախագծեր միջմշակութային շփման մասին եւ այլն։ Այս փառատոնը կարեւորագույն միջոցառումներից է, որը պետականի, մասնավորի եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության փայլուն օրինակ է»,– ասաց նա։
Փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգային ծրագրին մասնակցում էին 11 փոքրամասնությունների 15 խմբեր. երկու խմբով ներկայացված էր հունական համայնքը, երեք խմբով՝ ասորականը՝ Վերին Դվին, Դիմիտրով եւ Վերին Արտագերս գյուղերի դպրոցականները։ Որոշ խմբեր՝ հրեականը, վրացականը, լեհականը, ուկրաինականը, բացի իրենց ազգային երգարվեստից, ներկայացրին նաեւ հայկական ստեղծագործություններ։
Փառատոնին առաջին անգամ իր մասնակցությունն էր բերել հունական «Խարիտոնի» վոկալ—գործիքային համույթը, որը հանդես եկավ հայկական եւ հունական ժողովրդական գործիքների՝ քանոնի եւ բուզուկի զուգորդմամբ։ Խմբերը ելույթ ունեցան բեմական նոր հագուստներով, որոնք ձեռք են բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 559 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024