ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 20 » Ներդրումները պետք է խրախուսվեն /ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում/
13:18
Ներդրումները պետք է խրախուսվեն /ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում/

Երեկ խորհրդարանը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ պատգամավորները շարունակեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը։
Օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն, եւ խրախուսվեն արտաքին ներդրումները։ «Մենք պետք է շնորահակալություն հայտնենք բոլոր ներդրողներին եւ շահագրգիռ կողմերին, որ մեր երկրում ցանկանում են նման ծրագիր իրականացնել»,–իր խոսքում ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հանրապետության օժտված երեխաները նույնպես կկարողանան սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում։
Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին ԱԺ «Ժառանգություն» եւ «ՀԱԿ» խմբակցությունները։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին։ Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում ներդրումային ծրագրերը չեն ծառայում իրենց նպատակին։
«ՀԱԿ» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նա նշեց, որ չցանկանալով խանգարել Հայաստանում ներդրումային գործընթացին, խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ։
Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող Սամվել ֆարմանյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացվել են գրավոր առաջարկներ, որոնք ընդունվել են։
Կազմակերպված քվեարկության արդյունքում պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ապա երկրորդ ընթերցմամբ ընդունեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը եւ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ու «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։
Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Իրան—Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ կառավարությունը պատգամավորներից առաջարկներ չի ստացել։
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ Նա պատգամավորներին առաջարկեց հավանության արժանացնել նախագիծը։
Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ փաթեթի ընդունմամբ կբարձրացվեն դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը ապահովող երաշխիքները, մասնավորապես՝ կիրագործվի դատավորի պաշտոնի համար անհրաժեշտ որակներով օժտված անձանցով համալրելու պետական քաղաքականությունը, կներդրվեն հավակնորդներ օբյեկտիվ գնահատման գործընթացն ապահովող մրցակցային ընթացակարգեր, կիրացվեն դատավորների ընտրության գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ապահովելու վերաբերյալ միջազգային փաստաթղթերի պահանջները։
ՀՀ արդարադատության նախարարը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Հրայր Թովմասյանը նշեց, որ 1—2—րդ ընթերցման ընթացքում պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել։
Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Հիմնական զեկուցողը նշեց, որ փաթեթը ներկայացվում է ՀՀ—ում բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակին մասնակցության իրավունքի հստակեցման, ինչպես նաեւ եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրանցելու խնդիրները լուծելու նպատակով։ Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ—ում բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար կուտակային վճար չի հաշվարկվելու, նաեւ վերանալու է այդ անձանց եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրանցելու անհրաժեշտությունը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցողը նշեց, որ ելնելով աշխատավարձի քաղաքականության հիմնական նպատակներից, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2013—2017թթ. ծրագրի դրույթների իրականացման անհրաժեշտությունից, առաջարկվում է նվազագույն աշխատավարձի գործող չափը նախկին 35000 դրամի փոխարեն սահմանել 45000 դրամ։ Նախարարի տեղեկացմամբ՝ ՀՀ—ում նվազագույն աշխատավարձ ստանում է 160 հազար անձ։ Առաջարկվող նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ փոփոխություններ են կատարվում նաեւ փաթեթի մյուս նախագծերում։ Նախարարը տեղեկացրեց, որ 2014 թ. հունվարի 1—ից նախատեսվում է բարձրացնել պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձները։
Հարակից զեկուցման ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ առաջարկեց հավանության արժանացնել այն։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է արտերկրում ՀՀ կենսաչափական անձնագրի ստանալու դեպքում պետական տուրքի սահմանմանը։
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա, որպեսզի 300—ից ավելի բնակչություն ունեցող համայնքները նույնպես ստանան սահմանված 3,5 մլն դրամ դոտացիա։
Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրորեն հնարավորություն է տալու համայնքների բնակիչներին՝ ավագանուն ներկայացված դիմումներով մասնակցել համայնքային խնդիրների քննարկմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների գնահատմանը ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թվականի հունվարից ներդրված եկամտահարկի պահանջներով։ Սահմանվում է «ժամանակավոր անաշխատունակության նպաստ» հասկացությունը, դրա հաշվարկման, նշանակման, վճարման կարգն ու պայմանները։
Օրինագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հակոբ Հակոբյանը։
«Պետական կեսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տեղեկացնելով, որ ստացված առաջարկների մի մասն ընդունվել է։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի վերաբերյալ եւս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին նաեւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց հիմնական զեկուցողն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը։ Նա տեղեկացրեց, որ նախագծերի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել, ուստի դրանք փոփոխություններ չեն կրել։ 
Գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին։
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն այնուհետեւ քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաեւ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվեցին «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը։
Կազմակերպված քվեարկության արդյունքում խորհրդարանն ընդունեց քննարկված մոտ երկու տասնյակ օրենքների նախագծերը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկեց եւ վավերացրեց «ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 202.400 միլիոն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը։ Վարդան Արամյանը ներկայացրեց նաեւ «ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2011 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի առաջարկով խորհրդարանականները քննարկեցին «Հայաստանի Հանրապետության եւ միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։ Վարկը հիմնականում կուղղվի սիրտ–անոթային, չարորակ նորագոյացությունների եւ շաքարային դիաբետի կանխարգելման աշխատանքներին։
Այս համաձայնագրերի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունը դրական էր։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանի ներկայացմամբ պատգամավորներն սկսեցին քննարկել «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր» համաձայնագիրը։
Արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակվի այսօր։ hhpress.am

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 484 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024