ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 18:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 19 » Նոր ԱԷԿ—ի շինարարության թեժ պահին կպահանջվի մինչեւ 8400 աշխատող /Գնահատված է սոցիալ—տնտեսական ազդեցությունը/
10:12
Նոր ԱԷԿ—ի շինարարության թեժ պահին կպահանջվի մինչեւ 8400 աշխատող /Գնահատված է սոցիալ—տնտեսական ազդեցությունը/

Քանի որ մեր պետությունը հստակ որոշել է, որ զարգացնելու է միջուկային էներգետիկան եւ կառուցելու է միջուկային նոր էներգաբլոկ, չի դադարեցնում դրա հետ կապված մանրամասն ամեն մի ուսումնասիրություն, ինչին պարբերաբար անդրադառնում ենք։ Նոր ատոմակայանը բնապահպանական, շինարարական ու շահագործման ազդեցություններից զատ, հասկանալի է, ունենալու է նաեւ սոցիալ—տնտեսական ազդեցություն։ Իսկ սա գնահատելու համար նախ հարկ է շինարարական աշխատուժի վերաբերյալ որոշ ենթադրություններ անել։
Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, շինարարության ամենաթեժ պահին նոր ատոմակայանի շահագործման եւ տեխնիկական սպասարկման անձնակազմը կկազմի մոտ 523 մարդ։ Նոր ատոմակայանի շինարարական աշխատուժը բնակություն կհաստատի ներկայիս՝ գործող ատոմակայանի անձնակազմի վայրում։ Շինարարության ամենաթեժ պահին, հաշվարկներին համաձայն, շինարարների թիվը կկազմի մոտ 6300 մարդ (շինարարության ամենաթեժ պահը համարվում էր 2015—ը, բայց շինարարության մեկնարկն առայժմ ձգձգվում է՝ ֆինանսական խնդրով պայմանավորված, այդ իսկ պատճառով ամենաթեժ պահ ասվածը 2015—ին չի լինի, սակայն դա աշխատատեղերի թվի հետ կապված ոչինչ չի փոխում)։ Շինարարական աշխատուժը բնակություն կհաստատի՝ Արմավիր քաղաքում՝ 10%, Մեծամոր քաղաքում՝ 10%, Երեւանում՝ 80%։ Շինարարության թեժ պահին անհրաժեշտ կլինի ունենալ 4800—ից 8400 աշխատող։ Նոր ատոմակայանի շինարարական աշխատուժը կկազմի 6300 մարդ։ Նախատեսվում է, որ շինարարության աշխատուժի եւ վերահսկող աշխատողների մեծ մասը կլինեն Հայաստանի քաղաքացիները։ Բայց եւ արտերկրից էլ համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ կներգրավվեն։
Շինարարությունն իր ազդեցությունը կունենա ձեռնարկատիրական գործունեության եւ աշխատանքային շուկայի վրա։ Ատոմային նոր բլոկի կապիտալ ծախսերը գնահատվում են 4.3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Կիրառելով այս արժեքը եւ հաշվի առնելով այն ենթադրությունը, որ Հայաստանի կողմից ներդրվող բաժնեմասը կազմելու է 40%, նշանակում է, որ շինարարության հինգ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը կունենա 1.7 միլիարդ ԱՄՆ դոլարի աճ կամ տարեկան միջինը 0.34 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի նոր ատոմակայանը մոտավորապես 3%—ով կնպաստի Հայաստանի ՀՆԱ—ի բարձրացմանը։ Այս ենթադրության համաձայն, կարելի է ասել, որ բլոկի կառուցումը օգտակար ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Տնտեսական ազդեցությունը շղթայաձեւ սոցիալական խնդիրներ է լուծում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ատոմակայանի շինարարները բարձր աշխատավարձ են ստանալու։ Այս ամենին հավելած՝ ՀՆԱ—ի ազդեցությունը սոցիալական ոլորտին։
Սոցիալ—տնտեսական ազդեցությունից զատ գնահատված են նաեւ ազդեցությունները հողօգտագործման մասով, օդի որակի, ջրատնտեսական ազդեցությունների, կենդանական աշխարհի վրա ազդեցության մասով։ Մասնագետները վերլուծել են ՆՄԷԲ—ի շինարարության ազդեցությունները շրջակա միջավայրի վրա, ու յուրաքանչյուր ռեսուրսի համար սահմանել են պոտենցիալ ազդեցության կարեւորության մեկ մակարդակ՝ փոքր, չափավոր կամ մեծ։ Եթե ազդեցության մակարդակը չի սահմանվում որպես բարենպաստ, ապա այն անբարենպաստ է համարվում, իսկ փոքր ազդեցության դեպքում՝ աննշան։ Փոքրն այն է, երբ շրջակա միջավայրի վրա ազդեցություններն աննշմարելի են կամ այնքան աննշան, որ չեն խախտում ռեսուրսի կայունությունը եւ նկատելիորեն չեն փոփոխում դրա որեւէ կարեւոր հատկանիշ։ Չափավորն այն է, երբ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը բավական է ռեսուրսի կարեւոր հատկանիշները նկատելիորեն փոփոխելու համար, սակայն բավարար չէ դրա կայունությունը խախտելու համար։ Իսկ մեծն այն է, երբ շրջակա բնության վրա ազդեցությունը հստակ է, նկատելի, նաեւ բավարար՝ բնության պաշարի կարեւորագույն հատկանիշների կայունությունը խախտելու համար։ Օրինակ, օդի որակի մասով. անհերքելի է՝ եթե շինարարություն, ուրեմն՝ փոշի։ Սակայն, ըստ մասնագետների, փոշու ազդեցությունը կարող է մեղմացվել շինարարական որոշակի մեթոդներ կիրառելով, եւ դրանք աշխարհում վաղուց հայտնի են։ Այսինքն՝ կարելի է այնպես անել, որ շինարարության ազդեցությունը հարակից տարածքների օդի որակի վրա լինի փոքր։
Ինչ վերաբերում է շինարարության ազդեցությանը աղմուկի մասով. պարզ է, որ շինարարության ընթացքում աղմուկը զգալի կլինի։ Աղմուկի ամենաբարձր մակարդակը կդրսեւորվի հրապարակի նախապատրաստման աշխատանքների ժամանակ։ Ավելի երկար ժամանակահատվածում իրեն զգացնել կտա բետոնի գործարանի աղմուկը։ Այնուհանդերձ, դարձյալ ըստ մասնագետների, շահագործվող միջուկային կայաններում աղմուկի մակարդակները սովորաբար գտնվում են 50—60 դեցիբելի շրջանակներում։ Շինարարության նկատմամբ խելամիտ մոտեցումը ենթադրում է աղմուկը նվազեցնելու միջոցառումների ներառում։ Դրանց թվին է պատկանում, օրինակ, աղմկակայուն արգելքների տեղակայումը բետոնախառնիչ մեքենայի հարեւանությամբ (հատկապես բարձր ձայն է հանում այս սարքավորումը)։ Եթե խոսենք մեկ այլ՝ ջրատնտեսական ազդեցությունից, ապա միջուկային կայանի շինարարության հետ կապված ջրատնտեսական ազդեցությունները որեւէ մեծ արդյունաբերական շինարարական նախագծի իրականացման ժամանակ առաջացող ազդեցություններից չեն տարբերվում։ Որոշ շինարարական աշխատանքներ կարող են առաջացնել մակերեսային եւ ստորգետնյա ջրի որակի փոփոխություններ, բուսականությունից զուրկ եւ չասֆալտապատված շինհրապարակով անցնող ջրի հոսքերը կարող են իրենց հետ մեծ քանակությամբ ցեխ տանել եւ այդպիսով ազդել մոտակա ջրային ռեսուրսների վրա։ Շինարարական այլ աշխատանքների ժամանակ առաջանում են կեղտաջրերի հոսքեր, որոնք պետք է մաքրվեն եւ արտանետվեն։ Վառելիքի, քսայուղերի եւ քիմիկատների օգտագործումն ու պահեստավորումը անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որպեսզի նվազագույնին հասցվի դրանց ներհոսքը մակերեսային եւ ստորգետնյա ջրերի մեջ։
Հողօգտագործման մասով ազդեցությունն էլ է գնահատված։ Առայժմ նոր ատոմակայանի համար մանրամասն ժամանակացույց չի ներկայացվել, բայց արտերկրի մասնագետների կարծիքով («Worley Parsons» ընկերություն) ԱԷԿ—92—ի կառուցման հաշվարկված ժամանակացույցը կազմում է 48 ամիս՝ բետոնի առաջին լցման պահից մինչեւ ռեակտորը վառելիքով լիցքավորելու պահը եւ 55 ամիս մինչեւ էլեկտրացանցին միանալու պահը։ Միաժամանակ, այլ շինարարություն էլ է արվելու՝ վարչական շենքի, պահեստների, տեխնիկական սպասարկման եւ ներկման արտադրամասերի, հովացման աշտարակի, բաց բաշխիչ կայանի եւ տրանսֆորմատորի շենքի շինարարությունը։ Այսքանով հանդերձ շեշտենք, որ ՀԱԷԿ—ի հրապարակի տարածքը բավականին մեծ է՝ տեղավորելու համար միջուկային նոր էներգաբլոկը՝ չզբաղեցնելով հարեւան տարածքները։ Այդ իսկ պատճառով էլ ասվում է, որ նոր բլոկի շինարարության ազդեցությունը հարակից հողերի օգտագործման վրա կլինի փոքր։
Մնացած՝ կենդանական, բուսական, ջրային աշխարհների վրա ազդեցությունների մասին էլ են խոսում մասնագետները՝ շեշտելով, թե ամեն ինչ կարվի, որպեսզի այդ ազդեցությունը հնարավորինս փոքր լինի՝ դրա համար ինժեներական հստակ լուծումներ մշակելով։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 440 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 admin • 18:11, 19.06.2013
cry
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024