ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 24 » Նոր գործընթաց է սկսվել /Տնտեսական «ճեղքում» կատարելու ժամանակն է/
15:48
Նոր գործընթաց է սկսվել /Տնտեսական «ճեղքում» կատարելու ժամանակն է/

Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ տնտեսական իրողությունները ներկայումս սերտորեն շաղկապված են։ Իսկ այն մասին, թե ինչպիսի ազդեցություն ունեն դրանք հանրային կյանքում, երեկ ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը, ով ներքաղաքական վերջին զարգացումների մեջ հուսադրող երեւույթ է նկատել։ 
«Այն, որ քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել իր իսկ կառավարության գործունեության մեջ տեղ գտած արատների դեմ պայքարելու խնդրին, եւ այս նպատակով օգտագործվում է սահմանադրական այնպիսի ինստիտուտ, ինչպիսին Վերահսկիչ պալատն է, սա միայն ողջունելի է»,—ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ Վերահսկիչ պալատի վերջին քննարկումները մեր Ազգային ժողովի պատմության մեջ ամենահաջողված քննարկումներն էին, իսկ դրանց համար շատ կարեւոր ազդակ էին դեռեւս սեպտեմբերին կառավարության նիստում հանրապետության նախագահի կողմից հնչեցված գնահատականները։ 
Այս քննարկումները նաեւ հանրության շրջանում սպասելիքներ ձեւավորեցին՝ թե ինչ կլինի հետագայում։ Իսկ տրված քաղաքական գնահատականների մասին ասաց, որ տարօրինակ ոչինչ չի տեսնում այդտեղ, քանի որ քննարկվող խնդիրը լուրջ է։ Իսկ քննարկումների արդյունքում հաջողվեց երկու կարեւոր թեզ զարգացնել. առաջինը, որ պետական միջոցների արդյունավետ կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել պատժի անխուսափելիության ինստիտուտ, եւ երկրորդ՝ այնպիսի օրենսդրական լուծումներ, որպեսզի տարբեր մակարդակներում գտնվող պետական պաշտոնյաներից ցանկացածի մոտ խախտում կատարելու գայթակղությունը վերանա։ Այդ գայթակղության նվազեցումը, Խոսրով Հարությունյանի կարծիքով, ներքաղաքական առաջին խնդիրն է, եւ եթե դա չլուծվի, լուրջ արդյունքներ սպասել պետք չէ։ 
Հարությունյանն այս պրոցեսները համարում է ինչ—որ նոր բանի սկիզբ։ «Ինչ–որ մի շատ կարեւոր պրոցես սկսվել է, եւ կարծում եմ, որ այս խոստումնալից սկիզբն անհրաժեշտ է պահել հսկողության տակ»,—ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ ՎՊ—ի բացահայտած նյութերն անպայման կգնան դատախազություն, իսկ վերջինն էլ դրանք անհետեւանք չի թողնի, գործը կվերահսկվի նաեւ հանրային սեկտորի կողմից։ «Լավ է ուշ, քան երբեք։ Հիմա սկսենք, եթե մեր նպատակն առողջացնելն է»,— նշեց նա։ Իսկ որոշ ընդդիմադիր գործիչների այն գնահատականներին, թե ՎՊ—ի հաշվետվությունը շոու էր, Խոսրով Հարությունյանը համաձայն չէ, թեպետ կարծում է, որ լավ կլինի սպասել։ «Սա այն դեպքն է, որ ժամանակը ցույց կտա՝ ես եմ ճիշտ, թե այդպես մտածողները։ Եթե պարզվի, որ այս ամբողջ քննարկման արդյունքում ոչ մի հետեւանք, ոչ մի հուսադրող գործընթաց տեղի չունեցավ, ուրեմն ընդդիմադիր գործիչները ճիշտ կլինեն, որ դա շոու էր»։
Անցում կատարելով տնտեսական զարգացումներին եւ դրա հետեւանքներին՝ Խ. Հարությունյանը նշեց, որ այստեղ բացասական երեւույթները շատ են, սակայն կառավարությունը դրանց մեղմացման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։ Այդ երեւույթներից առաջինը, որն ըստ Հարությունյանի էական նշանակություն կունենա հասարակական կյանքում, գազի թանկացումն է. «Գազի սակագնի բարձրացումն անկախ մեր կամքից պահանջելու է տնտեսական քաղաքականության մեջ որոշակի ճշգրտումների իրականացում»։ Ընդ որում, դրանք պետք է իրականացվեն նախեւառաջ սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով։ Իսկ այդ ուղղությամբ քայլ արդեն կատարվում է։ «Աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումն այդպիսի քայլերից է եւ կարծում եմ՝ առաջիկայում կառավարությունը այդպիսի այլ նախաձեռնություններով հանդես կգա»։ Բացասական ազդեցություն թողնող գործոններից Խ. Հարությունյանն առանձնացրեց նաեւ կարկտահարությունները. «Տարին որոշ շրջանների գյուղացիական տնտեսություննների համար բարենպաստ չէր, պետք է ցավով փաստենք, որ այս տարի համարյա թե որեւէ մարզ չխուսափեց կարկտահարումից։ Նախկինում այդպիսի դեպքերը հազվագյուտ են եղել»։ Սակայն պատգամավորը համոզված է, որ այս հարցում եւս կառավարության նախաձեռնությունները որոշ մեղմացում կբերեն. «Դրական է այն, որ այնուհանդերձ բերքն առատ է, եւ այս կարկտահարությունը գյուղացիական տնտեսություններին համատարած չզրկեց եկամուտ ունենալու հնարավորությունից»։
Կառավարությունը շարունակում է նաեւ արտահանման խթանման քաղաքականությունը. «Լուրջ քայլեր են կատարվում հայրենական կոշկագործությունը «վերակենդանացնելու», նոր շունչ հաղորդելու ուղղությամբ, բավականին հետաքրքիր լուծումներ կան ճշգրիտ սարքաշինության ոլորտում արտահանման պոտենցիալ ձեւավորելու հարցում։ Սրանք են տնտեսական հիմնական շեշտադրումները, որոնք մի կողմից բխում են կառավարության գործունեության ծրագրից եւ մյուս կողմից համարժեք են ընթացիկ տնտեսական տարում ձեւավորված խնդիրներին»։ Հարությունյանի կարծիքով անհրաժեշտ է մշակել տնտեսական «ճեղքման» ռազմավարություն եւ «գոյատեւումից» անցնել «ճեղքման»։ Դրա հետ կապված՝ պատգամավորի առաջարկությունները հիմա քննարկվում են կառավարությունում։ «Եթե 2018—2030 թվականների համար չապահովենք տնտեսական «ճեղքում», ապա շատ բան կարող ենք կորցնել։ Տնտեսական ճեղքումը պետք է դառնա յուրաքանչյուրիս խնդիրը»,—եզրափակեց նա։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 516 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024