ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 1 » Նվիրական առաքելություն /Երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է ծնողական խնամքին կարոտ երեխաներից/
18:49
Նվիրական առաքելություն /Երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է ծնողական խնամքին կարոտ երեխաներից/

1988թ. աղետալի երկրաշարժի հետեւանքով որբացած երեխաների համար նոր ընտանիքներ ստեղծելու նպատակով դեռ 1990թ. Կոտայքի մարզում ստեղծվեց «ՍՕՍ» մանկական գյուղը։ Ավելի քան երկու տասնամյակ այս փոքրիկ համայնքի բացառիկ սոցիալական կառուցվածքը հնարավորություն տվեց հարյուրավոր որբացած, ծնողական խնամքից զուրկ եւ անպաշտպան երեխաների ունենալու լիարժեք մանկություն, ապրելու, սովորելու եւ մեծանալու իրենց համար ստեղծված նոր ընտանիքներում։ Համայնքի սոցիալական կառուցվածքը, հեռանալով մանկատների ձեւաչափից, ավելի նման է իրական ընտանիքի կառուցվածքին։ Համայնքը բաժանված է ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տունը։ Ընտանիքը բաղկացած է հինգ երեխայից եւ սոցիալական մորից, որը մշտապես նրանց կողքին է, զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, կրթությամբ եւ հոգում նրանց հոգսերը։
Ներկայումս «ՍՕՍ» մանկական գյուղը հաջողությամբ շարունակում է իր նվիրական առաքելությունը։ Համայնքի փոքրիկ բնակիչները, 15 տարին լրանալուց հետո, տեղափոխվում են ապրելու Երեւանում գտնվող «երիտասարդական տներ», որտեղ շարունակում են իրենց ուսումը մինչեւ 22 տարեկանը։ Այդ տարիքից հետո արդեն լիովին ձեւավորված քաղաքացին ինքն է տնօրինում իր ապագան, սակայն «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը շարունակում է պաշտպանել նրանց հետ կապը՝ անհրաժեշտության դեպքում աջակցելով։
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այցելեց «ՍՕՍ» մանկական գյուղ։ Նա ծանոթացավ համայնքում երեխաների համար ստեղծված պայմաններին, տեղեկացավ խնդիրների մասին։ Համայնքի 22 տարին լրացած սաները, խնամքից դուրս գալուց հետո, ընդգրկվում են այսպես կոչված «երիտասարդական խորհրդում»։ ՄԻՊ հետ հանդիպման ընթացքում նրանք Կ. Անդրեասյանին ներկայացրին քաղաքացիական կյանքում իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Հանդիպման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց օմբուդսմենի եւ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի միջեւ։
Կ. Անդրեասյանը փաստեց, որ Հայաստանում շատ երեխաներ նույնիսկ իրենց ընտանիքներում ապրում են շատ ավելի վատ պայմաններում, քան ապահովված է համայնքում։ Նրա խոսքով՝ մեզանում հաճախ երեխաների իրավունքի խախտում հասկանում ենք այն, երբ հայրը կամ մայրը բարկանում են երեխայի վրա կամ դպրոցում նրան մի փոքր նեղացնում են մյուս երեխաները։ Մարդիկ, ովքեր մասնագիտացած են այս գործում, շատ լավ գիտեն, որ Հայաստանում եւ ողջ աշխարհում երեխայի իրավունքների խախտում նշանակում է նրա նկատմամբ բռնության կիրառում, սովի մատնում, սեռական ոտնձգություն, տարրական կրթական կամ այլ տեսակի պայմանների բացակայություն.
«Կան մուրացիկ, փողոցում հայտնված երեխաներ, ովքեր իրենց մտավոր կամ ֆիզիկական կարողությունների պատճառով զրկված են իրենց հասարակության անդամ զգալու հնարավորությունից։ Նրանց կողքին մեր երեխաների վրա բարկանալը դադարում է երեխաների իրավունքների խախտում լինելուց։ Հունիսի 1—ը բոլորիս համար պետք է կարեւորվի ոչ միայն մեր երեխաների համար տոնական տրամադրություն ապահովելով, այլեւ ուրիշի երեխաների մասին մտածելով։ Հատկապես, այն երեխաների, ում ծնողները չեն կարող մտածել իրենց մասին։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է ծնողազուրկ, ծնողական խնամքին կարոտ երեխաներից, եւ բոլորս պետք է նախ եւ առաջ նրանց մասին մտածենք»։
Կ. Անդրեասյանը նշեց, որ «ՍՕՍ» մանկական գյուղի հետ ՄԻՊ գրասենյակի համագործակցությունը նոր չէ, այդ ընթացքում գրասենյակի միջոցով վեց երեխա նոր ընտանիք է ձեռք բերել համայնքում։
«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանն իր խոսքում նշեց, որ խիստ կարեւոր է մեր երկրում օմբուդսմենի ինստիտուտի գոյությունը։
«Մեր առօրյա կյանքում բազմիցս շփվում ենք մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հետ։ Մեծահասակներս ինչ–որ կերպ կարողանում ենք մեր խնդիրները լուծել, իսկ երեխաներն անպաշտպան են, եւ եթե չլինեն իրենց պաշտպանող ծնողները, պետական կամ մասնավոր կառույցներն ու ինստիտուտները, ապա նրանց համար շատ ավելի դժվար կլինի։ Յուրաքանչյուր երեխայի շատ քիչ բան է պետք։ Նրան պետք է, որ նա լինի սիրված, կարեւորված, հասկանա, որ ինքը պահանջված է, հասարակության բջջի՝ ընտանիքի մի մասն է եւ զգա, որ ինքը պաշտպանված է»,— ասաց Ա. Քոչարյանը։
Հիմնադրամը փորձում է որպես կառույց ստանձնել պաշտպանի այդ դերը։ Նրա խոսքով՝ երեխաները տարբեր պատճառներով են հայտնվում նման հաստատություններում, սակայն հիմնադրամն իր վրա չի վերցնում դատավորի դերը.
«Այդ ծնողները մեր երեխաների կենսաբանական ծնողներն են, եւ յուրաքանչյուր երեխա հոգու խորքում մեծ սեր ունի եւ փափագում է կրկին վերադառնալ իր ծնողի մոտ։ Փորձում ենք աջակցել բոլոր ճանապարհներով, որպեսզի նրա կապն իր կենսաբանական ծնողների հետ պահպանվի, թեպետ ինքներս ստեղծում ենք այստեղ նոր ընտանիք։ Ցանկացած փուլում մենք խրախուսում ենք երեխայի վերադարձն իր կենսաբանական ընտանիք եւ մշտապես առնչվում ենք նման դեպքերի հետ»։
Ա. Քոչարյանը փաստեց, որ ստորագրված հուշագիրը մի փոքր ֆորմալացնում է վերջին տարիներին հիմնադրամի եւ ՄԻՊ միջեւ ձեւավորած հարաբերություները, եւ հույս հայտնեց, որ այն ավելի մեծ հնարավորություն կստեղծի համատեղելու ջանքերը՝ հանուն մեր երեխաների բարեկեցության, ապահով միջավայրում ապրելու եւ իրենց պաշտպանված զգալու։  hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 493 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024