ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 16:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 24 » «Ոսկե ծիրանը» խորացնում է համագործակցությունը /ՀՀ—ում օտարերկրյա դեսպանությունները շարունակում են աջակցել կինոփառատոնին/
15:50
«Ոսկե ծիրանը» խորացնում է համագործակցությունը /ՀՀ—ում օտարերկրյա դեսպանությունները շարունակում են աջակցել կինոփառատոնին/

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի եւ ՀՀ—ում օտարերկրյա դեսպանությունների համագործակցությունն արդեն ավանդական է դարձել։ Կինոփառատոնի մի շարք ծրագրեր աջակցություն են ստանում ՀՀ—ում ԱՄՆ—ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի դեսպանությունների կողմից։
Ֆրանսիական համագործակցության առանցքում այս տարի միանշանակ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին եւ նրա դերակատարմամբ ֆիլմերի՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընիս դը լա Պատելյիեյի «Թոբրուկ գնացող տաքսին» եւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ներկայացումը «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում։ ՀՀ—ում Ֆրանսիայի մշակութային կցորդ Ֆաբիեն Նեռան երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ իր ուրախությունը հայտնեց, որ հոբելյանական կինոփառատոնը մեկնարկելու եւ ավարտվելու է ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությամբ, համապատասխանաբար մեկնարկը կազդարարվի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմով, իսկ փակումը կնշանավորվի ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմով, ով անձամբ ներկա կլինի փառատոնին։
Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության շնորհիվ փառատոնին իրենց մասնակցությունը կունենան նաեւ մի շարք անվանի ֆրանսիացի կինոգործիչներ, նրանց թվում՝ ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին, պրոդյուսեր Էդիտա Յանչակ—Հիրիարտը։ Ֆրանսիական արտադրության «Երկու հոգու միջեւ» վավերագրական ֆիլմը կներկայացնի հեղինակը՝ Լորանս Պերիգոն։
Մրցութային ծրագրում ընդգրկված են նաեւ ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված «Տարվա հինգերորդ եղանակը» խաղարկային, «Լեւիաթան» վավերագրական, «Փետուրի խրոնիկա» կարճամետրաժ ֆիլմերը, որոնք կներկայացնի ռեժիսորը՝ Աքսել Լաթնադան։ Ֆրանսիահայ ռեժիսորներ Առնո Խայաջանյանի «Կորած հորիզոնները» եւ Արտո Փեհլիվանյանի «Վ&», այսինքն՝ Անրի Վեռնոյի ֆիլմերը կներկայացվեն «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ Արտամրցութային ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը։
Ամեն տարի փառատոնի շրջանակներում հուլիսի 14—ին նշվել է Ֆրանսիայի օրը։ Այս տարին բացառություն չի կազմի, թեեւ օրացուցային առումով այն դուրս է մնում փառատոնային օրերից։
ՀՀ—ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության եւ Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ հուլիսի 8—ին կկազմակերպվի լեհական կինոյի օրը։ Փառատոնին կմասնակցի Մաչեյ Ադամեկը, որ միջազգային խաղարկային ծրագրում կներկայացնի իր «Լուսանկարը» ֆիլմը։ Կցուցադրվի նաեւ Անտոնի Կրաուզեի «Սեւ հինգշաբթի» ֆիլմը։ «Կորիզ» անվանակարգում կմրցեն Կորդիան Կոնջելյայի «Թուհ» («Boo!»), Կրիստոֆեր Ռուֆի «The big leap» եւ Լուկաշ Օստալսկու «Մայրը» կարճամետրաժները։
ՀՀ—ում Լեհաստանի հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկիի խոսքով՝ իր երկրի եւ ՀՀ—ում դեսպանության համար մեծ պատիվ է մասնակցել մշակութային նման մեծ իրադարձությանը եւ տարիներ շարունակ աջակցել կինոփառատոնին։ Լեհաստանի հետ համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, ով առաջին անգամ չէ, որ այցելում է Հայաստան։
ՀՀ—ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության քարտուղար Կոնստանտին Ցելետին հպարտությամբ նշեց, որ գերմանական կողմը փառատոնի հետ համագործակցում է վերջինիս հիմնադրման առաջին իսկ տարվանից։ Համագործակցության շրջանակներում փառատոնին մասնակցել են գերմանական կինոյի այնպիսի անհատականություններ, ովքեր վերջին 20 տարիների ընթացքում փոխել են կինոյի աշխարհը։
ՀՀ—ում Գերմանիայի դեսպանության եւ Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ հուլիսի 9—ին տեղի կունենա գերմանական կինոյի օրը, որը կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի «Հաննա Արենդտ» ֆիլմի ցուցադրությամբ, որն անդրադարձ է Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի պատմությանը։ Ռեժիսորը կպարգեւատրվի «Փարաջանովյան թալեր» մրցանակով՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի «Dva», Էրիկ Շմիդթի «Rhino Full Throttle», Էլմար Իմանովի «The Swing of the Coffin Maker» գերմանական արտադրության եւ Էնգին Կունդակի «Արարատ» թուրք—գերմանական, ինչպես նաեւ Էլկա Պապիաշվիլու «Աղջիկը Գորիից» գերմանա—վրացական համատեղ արտադրության ֆիլմերը։
Նշենք, որ Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել ապահովել մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցությունը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7—րդ համատեղ արտադրության ֆորումին։ Դա հնարավորություն կընձեռի տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին արժեքավոր խորհրդատվություն ստանալ սեփական կինոնախագծերի զարգացման համար։ Միաժամանակ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում կներկայացվեն համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր։
ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ ԱՄՆ—ի դեսպանատունն իր աջակցությունն է բերում երկու ուղղությամբ. փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյին։ Նա առաջին անգամ փառատոնին մասնակցել է դեռեւս 2006 թ.—ին՝ արժանանալով «Փարաջանովյան թալեր» մրցանակի։ Այս տարի նա համաձայնել է վարպետության դասեր անցկացնել Երեւանում։ Աջակցության մյուս ուղղությունը վերաբերում է հայ—թուրքական կինոհարթակին, որին ամերիկյան կողմը նաեւ մասնակիորեն ֆինանսավորում է։ Այս նախաձեռնության շրջանակներում ստեղծվել է 11 ֆիլմ՝ կարճամետրաժ եւ վավերագրական, տեղի են ունեցել 100 փոխադարձ այցեր, թողարկվել է հայ եւ թուրք երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված հինգ կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմերի ժողովածու—սկավառակ։ Ջ. Հեֆերնն ընդգծեց, որ ֆիլմերի ստեղծումը եւ կինոհարթակի գործունեությունն ուղղված է հայ—թուրքական հաշտեցմանը։
Մրցութային ծրագրերում ընդգրկված են ամերիկյան արտադրության ֆիլմեր. Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայրը» վավերագրական, Լիսան Սարտորի «Six Letter Word» կարճամետրաժ եւ Ալեքսանդր Տավիտիան—Միրեցկու «All Together Now» խաղարկային ֆիլմերը։
Միջազգային խաղարկային եւ «Հայկական համայնապատկեր» մրցույթների ժյուրիի կազմում համապատասխանաբար ընդգրկված են ամերիկյան կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը եւ Դեյվիդ դÕԱրսին։ hhpress.am

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 392 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024