ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 13 » Փխրուն խաղաղության 20 տարին /Պայմանագիրը ստորագրել են Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը/
17:19
Փխրուն խաղաղության 20 տարին /Պայմանագիրը ստորագրել են Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը/

Լրացավ ադրբեջանաղարաբաղյան ճակատում զինադադարի հաստատման 20 տարին, ինչն արդյունք է Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ձեռք բերված պայմանավորվածության։ 
Հրադադարի ռեժիմն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պահպանվում է եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում փխրուն խաղաղություն է տիրում (չհաշված հակառակորդի կողմից սահմանագծում հաճախակի արձանագրվող խախտումները)։ Եվ փոխանակ Ադրբեջանի իշխանությունները քայլեր ձեռնարկեն հրադադարի ռեժիմը ամրապնդելու, խաղաղ պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ, վերստին անպատասխանատու կոչեր են հնչում Բաքվից։ Առավել տարօրինակ է, երբ նման տխուր «առաքելություն» է որդեգրել երկրի նախագահը, այն էլ բիշքեկյան պայմանագրի ստորագրման 20—ամյակի նախաշեմին։
Բիշքեկյան հանդիպմանը, որին հրավիրվել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մասնակցում էին ԼՂՀ խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը (պատվիրակության ղեկավար), արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը, ԱԺ խոսնակի խորհրդական Վասիլի Աթաջանյանը, ինչպես նաեւ օգնականներ Աշոտ Ղուլյանը եւ Լեւոն Մայիլյանը։ 
Կարեւորելով հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես զրույցի ժամանակ խոստովանեց ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, նման մակարդակի հանդիպումներին մասնակցելը իր համար «առաջին փորձությունն էր»։
Նշանակալի իրադարձության կապակցությամբ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ Ստեփանակերտում հանդիպել եւ զրուցել է մեր թղթակիցը։
Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ, բիշքեկյան հանդիպումը եւ ընդհանրապես 1994թ. մայիսը նշանակալի փուլ էր արցախյան հիմնախնդրի կարգավորման պատմության մեջ։
–Չնայած մինչ այդ ադրբեջանա—ղարաբաղյան ճակատում ռազմագործողությունների դադարեցման մասին կնքվել էին պայմանագրեր, սակայն դրանք, որպես կանոն, լավագույն դեպքում գործում էին մեկ շաբաթվա կտրվածքով։ Ըստ որում՝ հրադադարի ռեժիմը գլխավորապես խախտվում էր Ադրբեջանի կողմից, ինչի մասին այսօր հիշում են եւ միջնորդները,–ասաց խորհրդարանի նախագահը։
Աշոտ Ղուլյանը նշեց, որ խաղաղության գործընթացն այն տարիներին իրականացվում էր Ռուսաստանի եւ ԵԱՀԿ կողմից զուգահեռաբար։ Խաղաղարար առաքելությանն աջակցում էր նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, որի պատվիրակությունները հաճախ էին այցելում Ստեփանակերտ։ 1994թ. մայիսի սկզբներին ռազմագործողությունները փաստացի լիովին տեղափոխվել էին հակառակորդի տարածքները, եւ Արցախի շուրջ ստեղծվել էր անվտանգության գոտի։ Ռազմագործողություններում կրած ծանր պարտությունները բարոյալքել էին ադրբեջանական զինված ուժերին։ Ու չնայած զինադադար հաստատելու վերաբերյալ պայմանագրի ստորագրումն անհրաժեշտ էր եւ Ադրբեջանին, սակայն Բաքվի իշխանությունների «համարձակությունը» կարծես չէր հերիքում դիմել միջազգային կազմակերպություններին։ Ինչպես ասում են, «դանակը ոսկորին հասավ» այն ժամանակ, երբ Արցախի պաշտպանական բանակը, շարունակելով իր հաղթարշավը, հակառակորդին ստիպեց հաշվի նստել իրողության հետ։ Եվ Բաքուն, ահաբեկված հայկական ուժերի առաջխաղացման մտադրությունից, ի վերջո միջնորդներին հասկացրեց իր ցանկության մասին։
–Պարզվում է, որ հրադադարի ձեռքբերման վերաբերյալ 1994 թ. փետրվարին փորձ էր արվել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների ու ԼՂՀ ՊԲ ներկայացուցչի՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, սակայն որերորդ անգամ ադրբեջանցիների մեղքով պայմանավորվածությունը խախտվել էր։ Այնուամենայնիվ, Մոսկվայի ճնշմամբ հաջողվեց Ադրբեջանին ստիպել նստելու բանակցությունների սեղանի շուրջ։ Ապրիլի 15—ին տեղի էր ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որտեղ ընդունված հայտարարությամբ հակամարտության կողմերին կոչ էր արվում սեղմ ժամկետում դադարեցնել ռազմագործողությունները եւ զինադադար հաստատել,–պատմում է Ա. Ղուլյանը։–Դրանից հետո վեհաժողովն ավելի կոնկրետացրեց իր անելիքները։ Մայիսի սկզբներին Բիշքեկ հրավիրվեցին հակամարտության անմիջական կողմերի (Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի) պատվիրակությունները (ԼՂՀ պատվիրակությունը գլխավորում էր Գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանը)։ Մայիսի 3—ին բոլորն արդեն Բիշքեկ էին ժամանել եւ հաջորդ օրը համառ ու լարված աշխատանք էր սպասվում...
Աշոտ Ղուլյանի հավաստմամբ, միասնական փաստաթղթի մշակման եւ այն պատվիրակությունների ստորագրմանը ներկայացնելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ։
–Սկզբնական շրջանում որոշակի լարվածություն էր զգացվում,–հիշում է ԼՂՀ խորհրդարանի նախագահը։–Ադրբեջանի պատվիրակությունն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի պատվիրակության (իբրեւ առանձին կողմի) մասնակցությանը բանակցություններին, սակայն կազմակերպիչների հորդորներից հետո ստիպված տեղի տվեց։ Մայիսի 5—ին արդեն միասնական փաստաթուղթը ներկայացվեց ստորագրման։ Եվ, չնայած Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, մեջլիսի փոխխոսնակ Ա. Ջալիլովը հրաժարվեց պայմանագրի տակ դնել իր ստորագրությունը, մի քանի օր անց արձանագրությունը ստիպված եղավ ստորագրել խորհրդարանի խոսնակ Ռ. Գուլիեւը։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ արձանագրության մեջ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է հակամարտության լիիրավ կողմ։ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ պատվիրակությունների ղեկավարներից բացի փաստաթուղթը՝ որպես երաշխավորներ, ստորագրել էին նաեւ Ղրղըզստանի մեջլիսի եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահները, մի հանգամանք, որ ավելի է արժեւորում փաստաթուղթը։
Այդպիսով, Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ. մայիսի 12—ից ադրբեջանա—ղարաբաղյան ճակատում ուժի մեջ մտավ զինադադարը, որը երկու տասնամյակ է, ինչ պահպանվում է առանց խաղաղապահների, բացառապես հակամարտ կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ։
–Ցավալի է, սակայն, որ հրադադարի վերաբերյալ համաձայնության հիշարժան տարեդարձի օրերին շարունակում են զավեշտալի հայտարարություններ հնչեցվել Բաքվից։ Փորձ է արվում անտեսել բանակցությունների ընթացքում արձանագրված տեղաշարժը, մինչեւ իսկ կասկածի տակ է դրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։ Ադրբեջանի քաղաքական ուժերի նման պահվածքն այլ կերպ չես որակի, քան ղարաբաղյան հարցը փակուղի մտցնելու հերթական միտում,–գտնում է պարոն Ղուլյանը։
Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները մեկ անգամ չեն նշել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պիտի բխի պատմական իրավունքներից, փաստացի իրավիճակից, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։ Այսօր էլ նրանք հավատարիմ են մնում իրենց որդեգրած սկզբունքներին՝ միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Ըստ որում, շեշտադրումների մեջ, որպես առաջնահերթություն, ընդգծվում է այն պայմանը, որ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների բոլոր փուլերում պետք է վերականգնվի ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների լիիրավ մասնակցությունը։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 495 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024