ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 00:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 27 » Պատասխանատու եւ հաշվետու աշխատանք /Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23—րդ նիստը/
12:53
Պատասխանատու եւ հաշվետու աշխատանք /Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23—րդ նիստը/

Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23—րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, խորհրդի մասնակիցները շնորհավորել են ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին եւ ՀՕՄ—ի նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանին։
Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ԱՄՆ—ի Արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ է ընտրվել Անդրանիկ Բաղդասարյանը։ Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարել է 500 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն համարվում է բարերար։ Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի սկզբում բարերար անդամի վկայագիրը հանձնել է Անդրանիկ Բաղդասարյանին։
Նիստի օրակարգը հաստատելուց եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2013թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2013թ. կատարած աշխատանքների մասին։ Այնուհետեւ նիստի մասնակիցները լսել են վերստուգիչ հանձնաժողովի եւ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության հաշվեքննության եզրակացությունը։ Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը։ Նիստում քննարկվել եւ ընդունվել է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն—2014»—ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 377 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024