ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 22 » Պատմությունը մոռանալ չի կարելի /Հայոց ցեղասպանության թանգարանը այցելության արժանի ինը հուշակոթողների ցանկում է/
13:34
Պատմությունը մոռանալ չի կարելի /Հայոց ցեղասպանության թանգարանը այցելության արժանի ինը հուշակոթողների ցանկում է/

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը ընդգրկվել է ամերիկյան հեղինակավոր «Forbes» ամսագրի հրապարակած այցելության արժանի ինը հուշակոթողների ցանկում։
Ցեղասպանության 80—ամյակի կապակցությամբ բացված թանգարան–ինստիտուտի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք արտացոլում են միջազգային հանրության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Մեծ եղեռնի 100—ամյակի շեմին միջազգային հեղինակավոր հանդեսների անդրադարձը վկայում է, որ անկախ պաշտոնական տեսակետներից, այս մեծ ոճրագործությունը միջազգային հանրային գիտակցվում է այնպես, ինչպես բուն եղելությունն է։ 
«Forbes»—ը Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտին անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 11—ի ահաբեկչական հարձակման զոհ դարձած մարդկանց հիշատակին նվիրված թանգարանի բացման համատեքստում։ Հանդեսը վերհիշել է աշխարհի տարբեր վայրերում կառուցված եւս ութ հուշակոթողներ, որոնք նվիրված են ողբերգությունների եւ աղետների ժամանակ սպանված մարդկանց հիշտակին՝ փորձելով պարզել, թե ինչպես են այդ համալիրները գործում այսօր։ Դրանք են Հոլոքոստի թանգարանը Երուսաղեմում, Ջրային աղետների թանգարանը Ղրիմում, Չեռնոբիլի թանգարանը Կիեւում, «ԳՈւԼԱԳ»—ի թանգարանը Մոսկվայում, Խաղաղության հուշահամալիր—թանգարանը Հիրոսիմայում, «Տիտանիկ Բելֆասթ» թանգարանը, Ապարտեիդի թանգարանը Յոհանեսբուրգում։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 415 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024