ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 06:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 12 » Պայքար կոռուպցիոն երեւույթների դեմ /Աշխատանքներ են տարվում զորակոչի որակը բարձրացնելու ուղղությամբ/
13:46
Պայքար կոռուպցիոն երեւույթների դեմ /Աշխատանքներ են տարվում զորակոչի որակը բարձրացնելու ուղղությամբ/

ՀՀ զինված ուժերում շարունակվում է զորակոչի վիճակի բարելավմանը, դրա թափանցիկության ապահովմանն ուղված գործընթացը։ Այսպիսի հայտարարությամբ երեկ ՊՆ կենտրոնական հավաքակայանում ճեպազրույցի ժամանակ հանդես եկավ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—մայոր Լեւոն Մնացականյանը։ Նրա խոսքով՝ ԶՈՒ տարբեր կառուցների կողմից համապատասխան քայլեր են արվում, որպեսզի կտրուկ բարձրանա զորակոչի անցկացման որակը։ Մասնավորապես, ըստ գեներալ—մայորի՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում տեղական զինկոմիսարիատներում, որոնց մասնակցում են զորակոչիկները եւ նրանց ընտանիքները։ «Մինչեւ զորակոչի օրը կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, զորակոչիկների եւ նրանց ընտանիքների հետ հանդիպում են ռազմական ոստիկանության աշխատողները»,–ասաց նա։
ՊՆ ԳՇ պետի տեղակալը ներկայացրեց կենտրոնական հավաքակայանում իրականացվող աշխատանքները. անձը հաստատող, սոցիալական, առողջական վիճակի մասին համապատասխան փաստաթղթերի ստուգում, եւս մեկ անգամ զննվում է զինակոչիկների առողջությունը, իրականացվում են բժշկական կանկարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ պատվաստումը, ամրագրվում է կրթական մակարդակը, տեխնիկական միջոցների հետ աշխատելու ունակությունը, հետաքրքրությունները՝ ըստ զորամասերի բաշխելու նպատակով։
Ըստ գեներալ—մայորի՝ ԱԱԾ եւ ՌՈ օպերատիվ բաժինների կողմից 2013 թվականի առաջին զորակոչի շրջանակներում հայտնաբերվել է զինկոմների անդամների կողմից կոռուպցիոն երկու դեպք։ Նրա խոսքով, թե՛ զինկոմներում, թե՛ քաղաքացիական անձանց շրջանակում շարունակվում են զորակոչի հետ կապված կոռուպցիոն երեւույթները բացառելու ուղղությամբ օպերատիվ աշխատանքները։
Ըստ գեներալ—մայորի, զորակոչի հետ կապված հիմնական խախտումներն այս պահի դրությամբ դրսեւորվում են քաղաքացիական անձանց կողմից։
Լ. Մնացականյանը կոչ արեց հասարակությանը զորակոչի հետ կապված բոլոր խախտումների դեպքում ահազանգել համապատասխան մարմիններին։ Նա վստահեցրեց, որ այս պահին հայտնաբերված դեպքերի առնչությամբ կատարվում է նախաքննություն, մեղավորները ոչ միայն կազատվեն աշխատանքից, այլեւ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Իր հերթին ՀՀ ԶՈւ բուժծառայության գնդապետ Գայանե Ղուկասյանը լրագրողներին հայտնեց, որ այսօրվա դրությամբ 180 զորակոչիկներից բժշկական զննում անցել է արդեն շուրջ 80—ը, բոլորը առողջ են։
«Այստեղ կատարվում է 9 հիվանդությունների դեմ պատվաստում։ Զորակոչիկը գտնվում է մեր հսկողության տակ թե մինչեւ պատվաստումը, թե դրանից 2—3 ժամ անց։ Որեւէ առողջական խնդրի առաջացման դեպքում մեն համապատասխան քայլեր ենք ձեռնարկում, զորակոչիկը մնում է հավաքակայանում կամ տեղափոխվում բուժհաստատություններ, բայց ոչ զորամաս»,–ասաց նա եւ հավելեց, որ պատվաստումից հետո հաճախակի է նկատվում ջերմային ֆոնի փոփոխություն։ «Պատվաստումից հետո՝ սպասասրահում զորակոչիկները շարունակում են գտնվել մեր հսկողության տակ։ Նույնիսկ բժիշկների գիշերային հատուկ հերթապահություն է սահմանված»,–ասաց նա։
Գայանե Ղուկասյանը նաեւ տեղեկացրեց, որ միայն մեկ զորակոչիկի մոտ ֆլյուրոգրաֆիայի ժամանակ հայտնաբերվել է որոշակի առողջական խնդիր. նրան կուղարկեն նոր զննման։
Ինչ վերաբերվում է պատվաստանյութին՝ ապա, գնդապետի խոսքով, դրանք միջազգային չափանիշներով հաստատված միջոցներ են։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 490 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024