Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։