ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 14:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 21 » Ստեփանավանի օդանավակայանի վերաշահագործումը՝ այս տարի /Նաեւ ՀԱՊԿ—ի, ՆԱՏՕ—ի ու այլ կառույցների շրջանակներում համագործակցության նպատակով/
12:59
Ստեփանավանի օդանավակայանի վերաշահագործումը՝ այս տարի /Նաեւ ՀԱՊԿ—ի, ՆԱՏՕ—ի ու այլ կառույցների շրջանակներում համագործակցության նպատակով/

Դեռ նախորդ տարվա հունվարին պարզ դարձավ, որ Ստեփանավանի օդանավակայանը պետք է շահագործվի։ Մեր երկրում մի քանի փոքր օդանավակայաններ կան. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ «Շինուհայրը», Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Շիրակը», Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ «Ստեփանավանը», Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ «Կալինինոն», Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ «Ջերմուկը», Երեւանում՝ «Զվարթնոցը», «Էրեբունին», «Եղվարդը», Մեղրիի, Կապանի, Սիսիանի, Արզնիի, Գավառի, Վանաձորի օդանավակայանները եւս։ Սրանց մի մասը դեռ խորհրդային տարիներից սկսեց չգործել՝ տնտեսական աննպատակահարմարության պատճառով։ Մի մասը չգործեց հետանկախական շրջանում։ Այս պահի դրությամբ գործում են «Զվարթնոցն» ու «Շիրակը» (երկուսն էլ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կառավարման ներքո են) եւ «Էրեբունին», որ քաղաքացիական օդանավակայանից վերածվել է ռազմականի։ Առաջիկայում կշահագործվի «Ստեփանավանը» (արտակարգ իրավիճակների նախարարության այս տարվա գերակա խնդիրներից է), հերթում կանգնած է Կապանի օդանավակայանը։
Ստեփանավանի օդանավակայանի շահագործման մասին նախորդ տարեսկզբին հայտարարել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Եվ արդեն այդ ժամանակ պարզ էր, որ օդանավակայանը շահագործելու է արտակարգ իրավիճակների նախարարությունը, եւ այն դառնալու է «փոքր ինքնաթիռների էքսպերիմենտալ օդանավակայան»։ Այս օդանավակայանի կառուցումը 1982թ. ավարտվեց, եւ այստեղից տեղական թռիչքներ էին կատարվում դեպի Հայաստանի այլ շրջաններ։ Վերջին երկու չվերթներն արվեցին 2006թ.։ Կրեդիտորական պարտքերը մարելու նպատակով քաղավիացիայի գլխավոր վարչությունն առաջարկեց այն ընդգրկել 2006—2007թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում՝ բաժնետոմսերի վաճառքի եղանակով մասնավորեցնելու համար։ 2006թ. օդանավակայանը գործունեություն չծավալեց։
2012 թ. բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ պետգույքի կառավարման վարչությունը դիմել էր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ—ի կառավարումը նպատակային իրականացնելու համար առաջարկներ ստանալու նպատակով։ ԱԻ նախարարությունը առաջարկել էր ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները իրենց փոխանցել՝ հայտնելով, որ ԱԻՆ—ի կողմից, քաղավիացիայի գլխավոր վարչության մասնակցությամբ, ուսումնասիրվել են Ստեփանավանի օդանավակայանի հետագա շահագործման եւ տնօրինման նպատակահարմարության հարցերը։ Արդյունքում եզրակացություն էր արվել, որ «բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքներն արդյունավետ ու առավել օպերատիվ իրականացնելու նպատակով նախարարությանը խիստ անհրաժեշտ է իր ենթակայության տակ ունենալ օդանավակայան»։
2013թ. օգոստոսի 29—ին արդեն կառավարությունը նիստում որոշեց «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ—ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ համոզմունք հայտնելով, որ «Ստեփանավանի օդանավակայանի գործարկման շնորհիվ կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը»։
Ի դեպ, ասենք, որ ընդհանրապես զարգացած երկրներում արտակարգ իրավիճակների ոլորտում գործունեություն ծավալող պատկան կառույցները դժվար է պատկերացնել առանց փոքր ավիացիայի։ Շատ երկրներում անգամ գյուղատնտեսության բնագավառում են գործածում փոքր ավիացիան։ Մեզ մոտ էլ են որոշել ինքնաթիռներն ու ուղղաթիռները օգտագործել հրդեհաշիջման աշխատանքներում՝ անտառային հրդեհները, բարձրահարկ շենքերում բռնկված հրդեհները մարելու նպատակով։ Մեր երկրում նախատեսվում է նաեւ փոքր ավիացիան օգտագործել հակակարկտային միջոցառումների շարքում։ Բացի այդ՝ մեզ համար փոքր օդանավակայանները կրկին շահագործելը, մանավանդ բաց երկնքի քաղաքականության համապատկերում, հույս է, որ երկիրն առանց սեփական ավիացիայի չի մնա։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, օրինակ, ողջունում է Հայաստանում պետական ավիացիայի զարգացմանն ուղղված այս՝ Ստեփանավանի օդանավակայանը շահագործելու նախաձեռնությունը։
Օդանավակայանին առնչվող մեկ այլ որոշում էլ գործադիրը ընդունեց մարտի սկզբին, ըստ որի՝ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող եւ տարբեր վայրերում տեղակայված երեք միավոր գույքային համալիրներն ամրացվել են պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին։ Կառուցապատողներ կներգրավվեն, որոնք կնորոգեն ու կպահպանեն նշված գույքը։ Կնորոգվեն նաեւ նախարարության կառավարմանը հանձնված Ստեփանավանի օդանավակայանի շենք—շինությունները, թռիչքուղին, օդանավերի սպասարկման անգարը եւն, զուգահեռ՝ կապահովվի հայ—ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունը (օդանավակայանի շենքերի եւ շինությունների մակերեսը կազմում է 1154.1 քմ, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61,7 հա)։ Այդ որոշման համաձայն՝ բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքների արդյունավետության, հայ—ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ ՀԱՊԿ—ի, ՆԱՏՕ—ի ու այլ կառույցների շրջանակներում համագործակցության նպատակով կվերանորոգվեն «Ստեփանավանի» շենք—շինություններն ու տարածքները։ Գործի արժեքը կլինի 213 մլն 285 հազար դրամ։ Դրանով ամբողջովին կվերանորոգվի վարչական շենքը (նույնիսկ նոր ջրագիծ, կոյուղագիծ ու գազի խողովակ կքաշվի, նոր հոսանքագծեր կկառուցվեն), տարածքի ջեռուցման համակարգ կտեղադրվի, օդանավերի սպասարկման համար անգար կկառուցվի։
Ստեփանավանի օդանավակայանում մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Ի թիվս այլ աշխատանքների, հիմնովին պետք է վերանորոգվի թռիչքուղին, բարեկարգվի՝ արտաքին ոռոգման գծեր կկառուցվեն։ Գործն այս պահին շարունակվում է։ Նախատեսված է, որ օդանավակայանը կսկսի շահագործվել հենց այս տարի։ Մի բան միանշանակ է՝ օդանավակայանը պիտի համապատասխանի միջազգային չափորոշիչներին։
Ի միջի այլոց, ցայսօր քննարկում են այն հարցը, թե արդյոք մեզ պետք է սեփական ավիացիա։ Ընդ որում, նույն մասնագիտական շրջանակները տարբեր տեսակետներ են արտահայտում եւ ընդ որում՝ սկզբունքորեն տարբեր։ Մի մասն ասում է՝ պետք է եւ կարող է տնտեսապես ձեռնտու լինել, մի մասը թե՝ պետք չէ, քանզի տնտեսապես ձեռնտու չի լինի։ Կար ժամանակ, որ մենք ունեինք շատ հզոր սեփական ավիացիա, այն է՝ այդ ավիացիան միայն ներքին չվերթների հարց չէր լուծում, այլ դուրս էլ էր գալիս, օրինակ՝ չվերթներ էր կազմակերպում Գյումրիից Սոչի կամ՝ Սոչիից ոչ թե Երեւան, այլ՝ մեր երկրի որեւէ քաղաք։
Իսկ եթե մի կողմ թողնենք մասնագիտական հաշվարկները՝ ապա առաջ կգա մեկ այլ՝ երրորդ տարբերակ, այն է՝ եթե երկրի համար քաղաքական առումով անհրաժեշտ է զարգացնել փոքր ավիացիան, ապա դա պետք է անել։ Չմոռանանք, որ մենք դեռ չավարտված պատերազմ ունենք, իսկ սա նշանակում է, որ ամեն պահի կարող ենք խնդրի առաջ կանգնել։ Արցախի ազատամարտը փոքր, սեփական ավիացիան էր նաեւ մեծամասամբ սպասարկում, որ արագ վերածվեց ռազմականի։ Այս հանգամանքն անտեսել չենք կարող։ Որ փոքր ավիացիան պետք է զարգանա, պետությունն էլ չի կասկածում։ Եվ այդ զարգացումը պիտի սկսել վերականգնելով եղած օդանավակայանները։ Ստեփանավանի օրինակը առաջին քայլն է։
Եվ վերջում՝ երբ երկրի շահն առաջ է տարվում, տնտեսական օգուտները հետո իրենք իրենց են «ծնվում»։ Բայց սա արդեն այլ թեմա է։ Ու նաեւ՝ պարտադիր չէ մեր երկրի բոլոր փոքր օդանավակայանները վերականգնել, բայց գործընթացի շարունակությունը անհրաժեշտություն է։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 485 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024