ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 13 » Վերջին զարգացումները Սիրիայում
17:20
Վերջին զարգացումները Սիրիայում

Մայիսի 11—ից Սիրիայում սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ 
Գործող նախագահ Բաշար Ասադը հանդես է գալիս «Բոլորս միասին» կարգախոսով։ Նա հայտարարել է, թե ահաբեկիչների դեմ պայքարին զուգահեռ վճռականորեն լուրջ ջանքեր են գործադրվում՝ երկրի ողջ տարածքում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։ Հասան Բին Աբդոլնուրիի կարգախոսն է՝ «Ժողովրդի ցանկությունը գերադասելի է առանձին խմբերի ցանկություններից», իսկ Մահիր Աբդոլհա ֆիզ Հիջազինի կարգախոսներն են՝ «Միջին խավի վերականգնումը» եւ «Խելամիտ ազատ տնտեսությունը»։
Ինչպես հայտնի է, ընդդիմությունը, հանձին Սիրիայի ազգային կոալիցիայի, ինչպես Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ Արեւմուտքը, դեմ են գործող նախագահի մասնակցությամբ նախագահական ընտրություններին։ Ուստի, կարելի է ենթադրել, որ ընտրությունների հակառակորդները քայլեր են ձեռնարկելու դրանք արգելակելու ուղղությամբ։ Այս առնչությամբ հատկանշական է, որ նախ Ֆրանսիան, ապա Գերմանիան արգելել են այդ երկրներում Սիրիայի դեսպանատներում կազմակերպել քվեարկություն։ Թերեւս շուտով արեւմտյան այլ երկրներ եւս նման որոշում կկայացնեն։ Իսկ Միացյալ Նահանգները մայիսի 5—ին հայտարարել է, թե, ի նշան Սիրիայի չափավորական ընդդիմության՝ Ազգային կոալիցիայի հետ իր փոխհարաբերությունները պաշտոնականացնելու եւ հովանավորության, թեեւ համաձայնել է Վաշինգտոնում վերջինիս ներկայացուցչություն բացելուն, սակայն այն չի դիտվելու իբրեւ Սիրիայի ներկայացուցչություն։ Վաշինգտոնը հայտարարել է, որ 27 միլիոն դալար արժողությամբ ոչ ռազմական աջակցություն է տրամադրելու ընդդիմությանը, հավելվելու է նաեւ Սիրիայի ազատ բանակին տրամադրվող ռազմական աջակցությունը։ Այնուհետեւ Վաշինգտոն էր ժամանել Ազգային կոալիցիայի նախագահ Ահմադ Ասի ալ Ջաբրան, ում ուղեկցում էր կոալիցիայի ղեկավարներից կազմված պատվիրակությունը։ Այցի նպատակը ընդդիմությանը ցուցաբերվող օգնության ծավալի ընդլայնումն էր, սակայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ալ Ջաբրայի հետ հանդիպմանը մերժել էր զենքով ու զինամթերքով աջակցելու վերջինիս պահանջը։ 
Սա այն դեպքում, երբ ընդդիմության շարքերում տարաձայնություններն ավելի են խորանում, նույնիսկ ակնհայտ են պառակտման միտումները։ Այդ է վկայում մայիսի 11—ին թուրքական «Անատոլու» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիայի ազատ բանակի» հիմնադիր Ռիյադ Ասադի հայտարարությունը։ Նա շեշտել է, որ Ազգային կոալիցիայի ղեկավարությունը, որ գլխավորապես գտնվում է արտերկրում, ի զորու չէ սիրիացիների պահանջները բավարարել, քանզի ձգտում է միայն պաշտոնի ու հարստության։ Ասադը հավելել է, որ եթե սկզբում ժողովուրդը հավատում էր, հույս ուներ, թե «Ազատ բանակը» փոխելու է իրավիճակը, ապա այժմ այն հեղինակազրկվել է։  
Մյուս կողմից Սիրիայի իշխանություններն օր օրի ամրապնդում են իրենց դիրքերը։ Ընդդիմության հետ համաձայնության գալով՝ նրանք կարողացել են գրեթե ամբողջությամբ ազատագրել մեծությամբ Սիրիայի 3—րդ եւ միաժամանակ այդ երկրում «Արաբական գարուն» կոչվող հեղափոխության բնօրրան հանդիսացող Հոմս քաղաքը։ Ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ մնացել է միայն մեկ թաղամաս։ Հազարավոր հոմսեցիներ աստիճանաբար վերադառնում են իրենց տները, թեեւ ավերված եւ կողոպտված են գտնում։ Իշխանությունները խոստանում են ջանք չխնայել քաղաքը հնարավորինս շուտ վերականգնելու համար։ Հոմսի հետգրավումը խիստ կարեւոր է ոչ միայն դրա ռազմավարական նշանակությամբ, այլեւ վերլուծաբաններից ոմանք այն շրջադարձային են համարում։ Մինչդեռ «Ազատ բանակի» հիմնադիր Ասադի կարծիքով, նրանց՝ Հոմսից հեռանալը ժամանակավոր է, քանզի Սիրիայում տիրող իրավիճակը ներքին պատերազմ չէ, այլ հեղափոխություն, որը հաղթելու է։ Ավելին, ընդդիմության կողմնակիցները քաղաքի հանձնումը գնահատում են իբրեւ հաղթանակ, նշելով, թե այդպիսով Դամասկոսը պաշտոնապես ճանաչել է նրանց։ Իսկ արաբական որոշ ԶԼՄ—ներ շեշտում են, թե Հոմսից հետո չեն բացառում, որ այլ քաղաքներում եւս ընդդիմությունն իշխանության հետ համաձայնութան գալով՝ հանձնի իշխանության վերահսկմանը։ Հանգամանք, որ նախագահական ընտրություններին ընդառաջ ամրապնդում է նախագահ Ասադի դիրքերը։ 
Սակայն վերջինիս առաջ ծառացել են այլ հարցեր, այդ թվում՝ Հալեպում տիրող իրավիճակը, որի արեւմտյան հատվածը վերահսկում են ալկայիդական «Ալնոսրա ճակատ» եւ «Իրաքի եւ Շամի իսլամական էմիրություն» խմբավորումները։ Արդեն 8 օր է, ինչ նրանք ջրազրկել են բանակի վերահսկողության տակ գտնվող քաղաքի արեւելյան հատվածը։ Խմելու ջուր ապահովելու նպատակով այստեղ շուրջ 25 հոր է փորվել, սակայն դրանց ջրերի հետազոտության արդյունքներից պարզվել է, որ ոչ բոլորն են խմելու համար պիտանի։ Դրա հետեւանքով արդեն ավելի քան 100 մարդ է հիվանդանոց տեղափոխվել աղեստամոքսային վարակիչ հիվանդություններով վարակվելու պատճառով, ինչը լուրջ մարտահրավեր է իշխանություններին։ Նշենք, որ ալկայիդական վերոհիշյալ խմբերը միաժամանակ լուրջ պայքար են մղում միմյանց դեմ. Դեր Զորում տեղի ունցող բախումների արդյունքում կողմերը լուրջ կորուստներ ունեն։ Իսկ Հալեպի արեւելյան հատվածը ջրազրկելու մեջ նրանք միմյանց են մեղադրում։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 426 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024