ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 14 » Զինադադարն իրենք են խնդրել /ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի ասուլիսը/
16:45
Զինադադարն իրենք են խնդրել /ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի ասուլիսը/

Ընդամենը օրեր առաջ տոնական հրավառություն էր Ստեփանակերտում, եւ Արցախի ժողովուրդը համայն հայության հետ նշեց մայիսյան եռատոնը՝ խորհրդանշելով իր հաղթանակները։ Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսին էր դարձյալ, երբ ուժի մեջ մտավ կրակի դադարեցման մասին բիշքեքյան համաձայնագիրը, որի տակ, իբրեւ հակամարտող կողմեր, իրենց ստորագրությունները դրեցին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Ընդ որում, չմոռանանք, որ Ադրբեջանն էր Լեռնային Ղարաբաղում սանձազերծել պատերազմը եւ կրելով խայտառակ պարտություն՝ ստիպված եղել Ռուսաստանին դիմել՝ հրադադար կնքելու խնդրանքով։
Ուղիղ 20 տարի է անցել պատմական նշանակություն ունեցող իրադարձությունից։ Ու չնայած հակառակորդի մեղքով չի հաջողվել տարածաշրջանում լիարժեք խաղաղություն պահպանել, այնուամենայնիվ, միջնորդները ձգտել են, որպեսզի սահմաններում ադրբեջանական կողմի խախտումները վերստին չվերածվեն ռազմական գործողությունների։ Ասել է թե՝ զինադադարի մասին բիշքեքյան համաձայնագիրը Ադրբեջանի համար յուրահատուկ զսպաշապիկ է։ Ցավալի է սակայն, որ անիրագործելի են թվում Մինսկի խմբի միջնորդական ջանքերը՝ բացառելու շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերը, որ պարբերաբար հրահրվում են ազերիների կողմից։ Բաքուն ոչ միայն խոչընդոտում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանը միտված քայլերը, այլեւ իր սադրիչ գործողություններով ամեն կերպ նպաստում է հակամարտող կողմերի միջեւ լարվածության ուժգնացմանը, փորձում նորից պատերազմ սանձազերծել։
Իսկ թե ինչ են հուշում 20—ամյա խաղաղության փխրուն տարիները, Արցախի պաշտպանական ուժերի կողմից ինչպիսի ջանքեր են գործադրվում հրադադարը երկարաձգելու եւ թշնամուն արժանի հակահարված հասցնելու համար, այդ եւ բանակի առջեւ ծառացած մյուս խնդիրների շուրջ երեկ լրագրողների հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվեց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ—լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով, հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հայկական կողմի ռազմական փայլուն գործողությունների արդյունք է, ինչը հակառակորդին պարտադրեց համաձայնության գալ եւ ընդունել պարտությունը։
Ըստ ռազմական գերատեսչության ղեկավարի, մինչեւ 1997թ. Ադրբեջանն առջնագծում «օրինապաշտի» դերում էր ու, ելնելով իր ոչ շահեկան իրավիճակից, ստիպված էր ենթարկվել հրադադարի պահպանման ռեժիմին։ Սակայն այն բանից հետո, երբ նա սկսեց նավթադոլարները բացառապես ծախսել նոր սպառազինությունների ձեռքբերման ու բանակի զինման նպատակով, աստիճանաբար փոխեց ռազմավարությունը՝ փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, ու ժամանակ շահել։ Հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերն առավել վտանգավոր դարձան հատկապես այն ժամանակ, երբ իշխանությունը փոխանցվեց Ալիեւ կրտսերին, ով առայսօր չի հրաժարվում ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից։ Այդ են վկայում շփման գծում նրանց կողմից հաճախակի ձեռնարկվող սադրիչ գործողությունները։
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, Ադրբեջանը մայիսի 4–10—ն ընկած ժամանակամիջոցում շուրջ 400 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում տարբեր տեսակի հրազենից ղարաբաղյան ուժերի դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 3 հազար կրակոց։ Հակառակորդը ջանքեր չի խնայում առաջնագծում շարունակ լարվածություն պահպանելու համար՝ հանուն «սեւ գործի» խրախուսելով դիպուկահարներին։ Նախարարը պարզաբանման կարգով տեղեկացրեց, որ ի պատասխան ադրբեջանական կողմի հոխորտանքների եւ սպառնալիքների, Արցախի պաշտպանության բանակի կողմից համարժեք պատժիչ գործողություններ են իրականացվում՝ թշնամուն ստիպելով հրաժարվել արկածախնդրություններից եւ վերադառնալ բանակցային սեղանի մոտ...
«Մենք ամենեւին էլ չենք ուզում մարդ սպանել եւ ցավ պատճառել որեւէ մեկին, սակայն երբ խոսքը նորից պատերազմ հրահրելու փորձերին է առնչվում, եւ Ադրբեջանը շարունակ սադրանքների է դիմում՝ խլելով հայ զինվորի կյանքը, մենք չենք կարող նման քայլերն անպատասխան թողնել։ Հակառակորդը վերջապես պետք է հասկանա, որ վաղուց անցել են ուժի դիրքից խոսելու ժամանակները, եւ ձգտի հրաժարվել իր որդեգրած վտանգավոր քաղաքականությունից։ Իսկ որքան նա խելամիտ գտնվի, հակամարտությունն այնքան շուտ իր խաղաղ լուծումը կգտնի։ ՊԲ խնդիրն է՝ գտնվել մարտական դիրքերում ու ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունը՝ չեզոքացնելով պատերազմի սպառնալիքը»,–գտնում է պաշտպանության նախարար Մ. Հակոբյանը։  hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 469 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024