ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 26.12.2024, 10:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 17 » 2015—ի բյուջեն՝ հնարավորությունների բյուջե
09:12
2015—ի բյուջեն՝ հնարավորությունների բյուջե

Ռիսկերը պետք է կարողանալ գնահատել

2015 թվականի բյուջեն հաշվարկելիս հաշվի չի առնվել ԵՏՄ—ին միանալու փաստը, քանի որ միությունը նոր է, եւ հստակ հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենա բյուջեի վրա։ 
Բացի այդ, այս տարվա բյուջեն տարբերվում է եկամուտների առավել զուսպ հաշվարկներով. կառավարությունը եկամտի համեստ ակնկալիքներ է ներկայացրել՝ տեղ թողնելով բյուջեի գերակատարման համար։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 2015—ի բյուջեն անվանում է հնարավորությունների բյուջե, քանի որ «համեստ ցուցանիշները խոսում են այն մասին, որ 2015 թ. տնտեսության զարգացման կանխատեսումները զուսպ են»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։–Պետբյուջեի եկամուտների հետ կապված համեստ թվերը պայմանավորված են ոչ միայն ներքին գործոններով, այլեւ տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսության զարգացումներով։ Չի բացառվում, որ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը հաջորդ տարի եւս անկում գրանցեն, որն էլ կազդի Հայաստանի վրա։ Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը եւս բավականին լուրջ ռիսկեր է պարունակում։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ դա մեզ համար ինքնիշխանության կորուստ է կամ մեզ սեւ օրեր են սպասվում։ Դա, իհարկե, հնարավորությունների նոր դաշտ է բացում, եւ, այդուամենայնիվ, բավական լուրջ ռիսկեր են մեզ սպասվում, որը կարող է բերել նաեւ տնտեսության որոշակի ցուցանիշների ժամանակավոր վատթարացման»։ 
Սակայն Հայաստանն ունի մի շարք հնարավորություններ, որոնք թույլ կտան արձանագրելու ավելի մեծ տնտեսական աճ. «Չիրացված հնարավորությունները վերաբերում են հիմնականում վերամշակման ճյուղին ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում։ Վերամշակման ոլորտի զարգացումը կարող է խթանել ՀՀ—ի տնտեսական աճի ակտիվացումը»։
ԵՏՄ—ին անդամակցությամբ մեր երկիրը տնտեսական աճ արձանագրելու բավական լավ հնարավորություններ ունի՝ հաշվի առնելով 170 միլիոնանոց սպառողական շուկայի առկայությունը. «Մեր սցենարներից մեկը, որն անվանում ենք բուֆերային, սփյուռքը որպես սպառողական շուկա դիտարկելն է։ Կան բոլոր նախապայմանները՝ կրկնապատկելու, եռապատկելու 2015 թվականի արտահանման ծավալները, ինչը կբերի առեւտրային հաշվեկշռի հավասարակշռման, սա էլ իր հերթին կհանգեցնի տեղական արդյունաբերության զարգացման եւ սոցիալական խնդիրների լուծման»։ 
Տնտեսագետի առաջարկած լուծումը կհանգեցնի տեղական արտադրության զարգացմանն ու աշխատատեղերի ավելացմանը՝ լուծում տալով սոցիալական խնդիրներին եւ կանխելով արտագաղթը։ Այդ ամենի կիրառմամբ հնարավոր է ավելացնել ինչպես արտադրությունը, այնպես էլ արտահանումը՝ խթանելով տնտեսական աճը։ Մանասերյանի կարծիքով՝ տնտեսական աճ ապահովելու համար առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել հատկապես գյուղատնտեսությանը եւ գիտատար արտադրություններին. «Այսօր հողատարածքների մի մասը չի մշակվում, այնինչ պատշաճ մոտեցման դեպքում դրանք կարող են օգտագործվել՝ ավելացվելով գյուղմթերքի արտադրության ծավալները։ Իսկ ինչ վերաբերում է գիտատար արտադրություններին, ապա դրանք կարող են լավ զարգացում գտնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում, որտեղ պահանջված է այս ոլորտը։ Հնարավոր եմ համարում համատեղ ձեռնարկությունների միջոցով ոլորտի զարգացումը»։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ, ԵՏՄ—ին անդամակցելուց հետո սպասվող փոփոխություններից առանձնացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ասել է, որ դա այնքան էլ սարսափելի չէ մեզ համար. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի նշանակում, որ մենք պետք է Ռուսաստանից շատ դրա մասին խոսենք, որովհետեւ չեմ կարծում, որ այդ պատժամիջոցները կբերեն նրան, որ Ռուսաստանը որպես գործոն աշխարհի երեսից կվերանա։ Բոլոր լուրերը Ռուստատանի վերացման մասին միշտ չափազանցված են եղել, ավելին, բոլոր պատերազմները եղել են Ռուսաստանի դեմ հարձակմամբ եւ պարտությամբ։ Սրանք աշխարհաքաղաքական պայքարի հետ կապ ունեցող հարցեր են»։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 517 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024