ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 20:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 7 » ԱԳ նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
17:08
ԱԳ նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Եվրոպայի խորհրդի եւ, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը։ Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ—ի բոլոր հիմնական փաստաթղթերը եւ համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ»,–ասաց նախարար Նալբանդյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մյուժնիկսը նշեց, որ Երեւան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։
Նախարար Նալբանդյանը եւ հանձնակատար Մյուժնիկսը դրական գնահատեցին Հայաստան — Եվրոպայի խորհուրդ 2012—2014թթ. գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Կարեւորվեց ՀՀ կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։
Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի հետեւանքով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում։
Հյուրի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024