Համաշխարհային պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ երկիրն անկախությունը ձեռք է բերում պատերազմի, շրջափակման եւ աղետալի երկրաշարժի հետեւանքով ավերված տնտեսության պայմաններում։ Ամբողջ միջազգային հանրության հիացական հայացքի ներքո Հայաստանի նորանկախ հանրապետությունը կարողացավ պատվով դուրս գալ այդ իրավիճակից՝ հայրենասիրությունն ու նվիրումը հակադարձելով հակառակորդի քանակին եւ հարուստ սպառազինությանը, կարողանալով հաղթել ու ազատագրել պատմական հայրենիքի մի մասը։ Այս բազում փորձությունների արդյունքում ծնվեց հաղթանակած հայոց բանակը՝ համայն հայության հպարտության առարկան, որը բոլորս պարտավոր ենք գուրգուրել ու պահպանել։
Հայոց բանակի ձեւավորման, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի մոտ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ երեկ կայացած հանդիպմանը խոսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի բաղկացուցիչ մասն է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ապահովումն ու հասարակության մոտ հայրենասիրության մակարդակի բարձրացումը։ Տնտեսության, բանակի եւ հասարակության՝ մարտական գործողությունների հնարավոր վերսկսվելու դեպքում զորահավաքին մասնակցելուն պատրաստ լինելուց զատ ու այդ ամենի հիմքում հենց ռազմահայրենասիրական դաստիարակությունն է։
«Հայաստանի Հանրապետության կարեւորագույն ռազմավարական փաստաթղթերում, ինչպես նաեւ ՀՀ ռազմական դոկտրինում նշված է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը մեր եր
...
Կարդալ շարունակությունը »