Խորհրդարանը երեկ շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մինչ նախորդ նիստում ընդհատված հարցի քննարկմանն անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ ԱԺ նիստի աշխատանքին են հետեւում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները եւ դասախոսները։ Պարոն Սահակյանը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ ուսանողներին ժուռնալիստիկայի բաժնի հիմնադրման 65—ամյակի եւ ֆակուլտետի հիմնադրման 15—ամյակի առթիվ՝ հաջողություններ մաղթելով աշխատանքում եւ ուսման մեջ։
Պատգամավորները շարունակել են քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը եւ ներկայացնել իրենց տեսակետները։ Թեւան Պողոսյանն առաջարկել է ծրագրում ներառել նաեւ չիրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա պատկերացում կազմելու նաեւ դրանց խնդիրների, ֆինանսական մեխանիզմների եւ խոչընդոտների մասին։ Խոսրով Հարությունյանը կարեւորել է ծրագրում օրենսդրական լուծում պահանջող խնդիրների ներառումը։ Նրա գնահատմամբ՝ Հանրայինը պետք է առաջնորդվի ՀՀ քաղաքացուն կրթելու եւ դաստիարակելու սկզբունքով։ Արտակ Զաքարյանը խնդրին անդրադարձել է ազգային անվտանգության համատեքստում՝ նշելով, որ հանրային հեռուստառադիոընկերությանը վերապահված է տեղեկատվական անվտանգության ապահովումը։
...
Կարդալ շարունակությունը »