ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 23

Միջազգային ոստիկանական կազմակերպության՝ Ինտերպոլի ստեղծման գաղափարը ծնվել է դեռեւս 1914թ. Մոնակոյում անցկացված առաջին ոստիկանական համաժողովի ընթացքում, եւ այս տարի նշվում է կառույցի ստեղծման 100—ամյակը։ Այսօրվա դրությամբ կառույցին անդամակցում են 190 երկրներ, յուրաքանչյուր երկրում կա լիազորված մարմին, եւ բոլոր երկրներում դրանք կոչվում են ազգային կենտրոնական բյուրոներ (ԱԿԲ)։ Հայաստանն Ինտերպոլին միացել է 1992թ. եւ, չնայած այդ երիտասարդ տարիքին, արդեն վայելում է թե Ինտերպոլի եւ թե մեր իրավապահ մարմինների վստահությունը, համարվում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ կազմակերպության լավագույն ԱԿԲ—ներից մեկը։
Երեկ տեղի ունեցած ասուլիսում ներկայացնելով ընթացիկ տարում կատարված աշխատանքները՝ ՀՀ—ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ հանցավորության դեմ պայքարում ՀՀ—ում Ինտերպոլի ԱԿԲ—ի հիմնական խնդիրն է ոստիկանության ստորաբաժանումներին եւ իրավապահ այլ մարմիններին առավելագույնս ապահովել քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության մոտ առկա օպերատիվ եւ մեթոդական տեղեկատվությամբ, արագ եւ արդյունավետ կապ հաստատել Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ օպերատիվ տեղեկատվության փոխանակման եւ իրացման նպատակով։
Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ—ի ծանրաբեռնվածությունը տարեցտարի աճում է, ինչի ապացույցն է ԱԿԲ—ում փաստաթղթաշրջանառության ծավալների աճը։ Այսպես՝ միայն 2014թ. ին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ցեղասպանության 100—ամյակին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվի ծրագրերը երեք մասի էին բաժանված։ Բայց երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը բարձրաձայնեց նաեւ չորրորդի մասին։
«Առաջինը փաստաթղթերի հրատարակումն է՝ հայերեն եւ օտար լեզուներով։ Մեկ հատոր արդեն լույս է տեսել անգլերեն, թուրքերեն, կարճ ժամանակ հետո էլ կլինի ռուսերենը։ Այս պահին իրականացվում է իսպաներեն թարգմանությունը, հետագայում՝ նաեւ ֆրանսերեն։ Թուրքերենը Ստամբուլում տպագրեցինք, այնտեղ տարածելու համար, ռուսերենը՝ Մոսկվայում՝ Ռուսաստանում տարածելու համար»,–ասաց նա։
Բաց արխիվն ուսումնասիրելիս նոր փաստաթղթեր են ի հայտ գալիս։ Արդյունքում եւս մի աշխատություն կվերաբերի ցեղասպանությանը Կիլիկիայի տարածքում, մյուսը՝ Անատոլիայի արեւմտյան մասում։
Երկրորդ ծրագիրը նյութական, մշակութային կորուստների մասին ժողովածուների շարք է։ Երրորդն էլ հետեւյալն է՝ գոնե 100 տարի հետո պատրաստել շտեմարան, որում կլինեն եղեռնի զոհ դարձած մարդկանց տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, բնակության վայր...
Վիրաբյանի խոսքերով, շուրջ 300 հազար անուն մենք կարող ենք ունենալ։ Շուրջ 30 հազար որբի գործ կա, որտեղ նրանց եւ հոր, եւ մոր անունն առկա է, որոնք զոհեր են։ Նա բերում է հրեաների օրինակը՝ Հոլոքոստի 6 միլիոն զոհերի անունները եւ նրանցից 3 միլիոնի նկարներն ունեն։
Իսկ չորրորդ ծրագրի՝ արխիվի տնօրենի բնորոշմամբ՝ ամենակարեւորի մասին հետագայում ավելի մանրամասն կխոսեն։ Բայց մինչ այդ՝ տեղեկացրեց, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024