ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 21

Ընդդիմությունը պետք է իր առաջարկներն անի

Սահմանադրական բարեփոխումների գործընթացն ընթացքի մեջ է։ Բարեփոխումների հայեցակարգն արդեն ներկայացվել է նախագահ Սերժ Սարգսյանին։ Դրա վերաբերյալ իր խոսքը նախագահը կասի հաջորդ տարի, իսկ մինչ այդ շարունակվում է բարեփոխումների հետ կապված կարծիքների հոսքը։
«Ընդդիմությունը միշտ մտածում է, որ իշխանություններն իրենից վախենում են, սակայն իրականում որեւէ լուրջ շարժում չպետք է իր մեջ ճնշում գործադրելու գաղափարախոսություն ունենա,– Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշումը փետրվար—մարտ ամիսներին հայտնելու մասին որոշումը եռյակի սկսած շարժման ճնշմա՞ն հետեւանք է։–Պարզապես ընդդիմությանը պետք է ժողովրդի վստահությունը, եւ այդ վստահության ձեւերից մեկն էլ այն է, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պետք է վախեցած լինի, իրենք էլ ասեն՝ տես, ժողովուրդ, ինչքան են վախենում, ուրեմն մենք ճշմարիտ ենք։ Նրանք խառնիխուռն, ավելի շուտ՝ ամբոխավարական տրամաբանությամբ արձանագրումներ են անում, քան իրականում կարող է լինել»։
Հարցին՝ եթե սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա չլինի, հնարավո՞ր է, որ իշխանությունները հետաձգեն սահմանադրական փոփոխությունները, նա պատասխանել է, թե չի կարծում, որ կոնսոլիդացիա չի լինի. «Հայաստանում միայն այդ երեք կուսակցությունները չեն, այն էլ այնպիսի կուսակցություններ, որոնք առանձին—առանձին տարբեր մեկնություններ ունեն։ Մենք ունենք բավականին շատ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, միայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հոկտեմբերի 10—ին ԵՏՄ—ին միանալու համաձայնագրի ստորագրումից հետո առաջին անգամ ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել էր ԵՄ անդամ երկիր։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Հեղինե Բիշարյանը երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին հոկտեմբերի 12—17—ը Ժնեւում կայացած Միջխորհրդարանական միության 131—րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ, որին մասնակցել են 142 երկրների պատվիրակներ։
Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ աշխատել են արդյունավետ, պատվիրակությունը մասնակցել է վեհաժողովի լիագումար, ինչպես նաեւ՝ կոմիտեների նիստերին։ Տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակների հետ։ Մասնավորապես, հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի, Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի, Կիպրոսի Ազգային ժողովի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի, հույն, էստոնացի եւ չեխ գործընկերների հետ։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Է. Շարմազանովը տեղեկացրեց, որ Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում գործընկերները կարեւորել են մեր երկրի հետ համագործակցելու եւ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը. «Չնայած նրան, որ Հայաստանն անդամակցել է ԵՏՄ—ին, մեր եվրոպացի գործընկերները հարգանքով են վերաբերվում ՀՀ—ի այդ որոշմանը եւ տեսնում են հարաբերութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պահանջագիր կքննարկվի ու կոչ կուղղվի Թուրքիային՝ արեւմտահայոց ազգային 4—րդ համագումարի ժամանակ։ Արեւմտահայոց ազգային համագումարը, հաշվի առնելով համաշխարհային ու տարածքային ներկա զարգացումներն ու համաշխարհային հայությանը սպառնացող մարտահրավերները, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման գործողությունները, համշենահայության, դերսիմահայության, ծպտյալ հայերի եւ մահմեդականություն ընդունած՝ Մերձավոր Արեւելքի այլ հայերի էթնիկական ինքնագիտակցության վերաձեւավորման ընթացքը, հիմնվելով անցած ամիսների իր գործունեության արդյունքում ձեռքբերված եզրակացությունների վրա, որոշել է մինչեւ 2015թ. ապրիլ ամիսը հրավիրել արեւմտահայոց 4—րդ համագումարը։ 
Համագումարում պետք է քննարկվի Արեւմտահայոց ազգային համագումարի պահանջագիրը՝ Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար, եւ կոչ ուղղվի Թուրքիայի ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը եւ համաշխարհային հանրությանը՝ ձեռնարկել միջոցառումներ արեւմտահայոց անտեսված շահերի ճանաչման եւ ոտնահարված իրավունքների վերականգնման համար։
Չորրորդ համագումարին ընդառաջ՝ երեկ տեղի ունեցավ արեւմտահայ հայրենակցական կազմակերպությունների եւ արեւմտահայերի ժառանգների հայաստանյան համաժողովը։
Համաժողովին մասնակցում էին պետական, հանրային եւ մշակույթի գործիչներ, հայրենակցական միությունների անդամներ։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախաձեռնությունը որակեց կարեւոր քայլ՝ ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ համախմբելու ոչ միայն արեւմտահայո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  երկօրյա պաշտոնական գտնվում է Իրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ–իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը։ «Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության հիմքերի վրա։ Հայ–իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ԻԻՀ, նշել է, որ այն կնպաստի հայ–իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում։ ԻԻՀ նախագահի խոսքով, Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը։
Զրուցակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024