ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 16

Այս տարվա հոկտեմբերի 10—12—ը Վաշինգտոնում կայացել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է եղել նաեւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Երեկ հրավիրած մամլո ասուլիսում նախարարը որոշ մանրամասներ փոխանցեց միջազգային ֆինանսական կառույցների հետ հանդիպումների արդյունքներից՝ ընդգծելով, թե հանդիպումներում շեշտվել է Հայաստանի՝ վստահելի գործընկեր լինելու փաստը. մեր երկիրը իր պարտավորությունները կատարում է ժամանակին, ուստի նրա հետ համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու պատրաստակամություն կա։
«Նշված երկու կառույցների եւ մեր երկրի փոխգործակցությունն ավելի քան 20 տարվա պատմություն ունի։ 1992թ. ՀԲ—ն Հայաստանի համար առանցքային գործընկեր է եղել բարեփոխումների ամբողջ ժամանակահատվածում՝ շուկայական տնտեսությանն անցման անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչեւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում ու իրականացում։ 2014թ. հուլիսի դրությամբ Հայաստանի հետ ՀԲ գործընկերության փաթեթը ներառում է ավելի քան 100 ծրագիր եւ մոտ 2 մլրդ դոլար տեղաբաշխված ռեսուրս»,—ասաց նախարարը։ Նա միաժամանակ հստակեցրեց, որ ՀԲ—ի երկրի գործընկերության 2014—2017թթ. ռազմավարության շրջանակներում պլանավորված է 711 մլն դոլար վարկային փաթեթ 13 ծրագրերի համար՝ ներառելով հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը հաստատել է համապատասխան հայեցակարգը

Գործադիրը երեկ հավանություն տվեց մեր երկրի տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձեւավորման եւ զարգացման հայեցակարգին ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին։
Ըստ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ԱԻՆ—ի եվրոպական զարգացած երկրների փրկարարական կառույցների հետ սերտ համագործակցությունը, այդ ընթացքում նրանց փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպական եւ ՀԱՊԿ երկրները մեծ տեղ են տալիս կամավորական փրկարարական շարժմանը, նրանց ներգրավում են պետական ուժերի հետ համատեղ ծառայության, աշխատանքների մեջ՝ տալով որոշակի արտոնություններ։ «ՀՀ պետական բյուջեի սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս ոչ թե ամբողջությամբ, այլեւ կիսով չափ նույնիսկ ֆինանսավորել պետական փրկարարական ուժերին, ապահովել անհրաժեշտ հաստիքներով։ Ուստի՝ այս տեսանկյունից նույնպես պետք է շեշտը դնել կամավորական փրկարարական համակարգի ու ուժերի զարգացման վրա»,–ասաց Ա. Երիցյանը։
Մեր երկրի տարածքին հատուկ են բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների գրեթե բոլոր տեսակները։ Հաճախակիացել են մարդկային, նյութական եւ տեխնիկական ուժերի ներգրավում պահանջող արտակարգ իրավիճակները։ Արտակարգ իրավիճակների բնագավառում լիազորված մարմնի՝ ԱԻՆ—ի ուժերով հնարավոր չէ դիմակայել այնպիսի արտակարգ իրավիճակներին, ինչպիսիք են երկրաշարժերը, սողանքները, ջրհեղեղները, անտառային եւ խոտածածկ տարածքներում տեղի ունեցող հրդեհները, արդյունաբերական խոշոր վթարները։ Նման դեպքերում արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման գործում տարերայնորեն եւ առանց համապատասխան տեխնիկակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024