Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 4 Հյուրեր: 4 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 09
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում երեկ պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն—2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված է նաեւ հայկական 15 ընկերությունների արտադրանքը, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիսավոր բացմանը մասնակցել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաեւ հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ՌԴ—ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։
Դմիտրի Մեդվեդեւը Սերգո Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են մսամթերք, հյութեր, թարմ պտուղ—բանջարեղենից պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող հայկական կոնյակ։
Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել է, որ այն բարձրորակ է եւ մեծ պահանջարկ է վայելում։ ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաեւ հայկական պանրի որակը, ընդգծելով, որ կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության այլ կաթնամթերք եւս։
Սերգո Կարապետյանը Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա շուրջօրյա չգործելու պատճառով հնարավոր չ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հոկտեմբերի 6—ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ–ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնեւի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվեց պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 23—րդ տարեդարձին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ընդունելությանը ներկա էին Շվեյցարիայի դաշնային օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ժնեւի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւ Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում դեսպան Ազնավուրը նշեց, որ քսաներեք տարին փոքր ժամանակահատված է մի երկրի եւ ժողովրդի համար, որի պատմությունը հազարամյակներով է հաշվվում, սակայն Հայաստանի անկախության քսաներեք տարիները խորհրդանշում են շատ կարեւոր ժամանակաշրջան հայ ժողովրդի անցած երկարամյա պատմական ուղու վրա։
Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Ժնեւում Միացյալ ազգերի կազմակերպության բոլոր կառույցներին, Շվեյցարիայի դաշնային եւ կանտոնալ իշխանություններին, Հայաստանի բոլոր բարեկամներին՝ անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած գործուն եւ շարունակական աջակցության համար։
Երեկոյի ընթացքում հայ եւ շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչեցին Հայաստանի եւ Շվեյցարիայի օրհներգերը, Արամ Խաչատրյանի, Կոմիտաս
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում երեկ մեկնարկեց «Կառավարության եւ կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» խորագիրը կրող միջազգային խորհրդաժողովը՝ կազմակերպված ՀՀ կառավարության, ՄԱԿ—ի տնտեսական եւ սոցիալական զարգացման դեպարտամենտի ու ՄԱԿ—ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ։ Խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն ՄԱԿ—ի հազարամյակի զարգացման նպատակներին փոխարինած նոր՝ «Հետ—2015» զարգացման օրակարգի հետ կապված խնդիրները, յուրաքանչյուր երկիր կներկայացնի այս նոր փաստաթղթի հետ կապված իր մոտեցումներն ու թիրախները, իսկ ավարտին կողմերը կընդունեն «Երեւանյան հռչակագիր», որը զարգացման նոր ծրագրի վերջնական տեսքի մշակման ժամանակ նույնպես հաշվի կառնվի։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ վարչապետի ու իր անունից ողջունեց խորհրդաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ Հայաստանի համար պատիվ է հյուրընկալել ՄԱԿ—ի «Հետ—2015» զարգացման նոր օրակարգի շրջանակներում ՄԱԿ—ի Տնտեսական եւ սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից կազմակերպված խորհրդաժողովը։
«Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ—ի հայեցակարգային բոլոր նախաձեռնությունների իրականացմանը։ Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք կյանքի կոչել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում անդամ երկրների կողմից ընդունված կայուն զարգացման հանձնառությունները։ 2000 թվականին, ՄԱԿ—ի Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումից հետո եւս, Հայաստանն անմիջապես
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|