Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 07
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Եվրոպայի խորհրդի եւ, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը։ Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ—ի բոլոր հիմնական փաստաթղթերը եւ համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ»,–ասաց նախարար Նալբանդյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մյուժնիկսը նշեց, որ Երեւան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։
Նախարար Նալբանդյանը եւ հանձնակատար Մյուժնիկսը դրական գնահատեցին Հայաստան — Եվրոպայի խորհուրդ 2012—2014թթ. գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Կարեւորվեց ՀՀ կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։
Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սիրիայում եւ Իրաքում հայ համայնքը կարող է դառնալ Թուրքիայի որոշման զոհ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է մանդատը, որը թույլ է տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի եւ Իրաքի իսլամիստների դեմ։
Հաշվի առնելով ԻԼԻՊ—ի կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը՝ մանդատը ենթադրում է, որ թուրքական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում եւ Իրաքում։ Միաժամանակ այն նախատեսում է, որ օտարերկրյա զինուժը եւս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում։ Մանդատը կգործի մեկ տարվա ընթացքում։
Թուրքիայի խորհրդարանում հաստատված օրինագիծը Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ բացասական հետեւանք կունենա Սիրիայի հայկական համայնքի համար։ Նման կարծիք հայտնեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը. «Սիրիական հակամարտության ամենասկզբից Թուրքիան իր քայլերով ցույց է տվել, որ իր թիրախում է պահում նաեւ Սիրիայի հայ համայնքը եւ փորձում է թուլացնել այն։ Տրամաբանությունը շատ պարզ է. Թուրքիային պետք չէ հարեւան երկրում ունենալ ուժեղ հայկական համայնք, որը հակաթուրքական տրամադրություններ ունի»։
Արաբագետ Հայկ Քոչարյանն իր հերթին նշեց, որ Սիրիայում եւ Իրաքում ստեղծված ծանր իրավիճակի հետեւանքով հայկական համայնքը էականորեն թուլացել է, քանի որ շատերն ուղղակի հեռացել են, իսկ նրանք, ովքեր մնացել են, փորձում են հարմարվել. «Այն հայերը, որոնք դեռեւս շարունակում են ապրել, այսպես կոչված, «Իսլամական խալիֆայության» տարածքներում, ապրում են նրանց օրենքներով, այսինքն՝ վճարում են գլխահարկ եւ շարունակում են դավանել քրի
...
Կարդալ շարունակությունը »
|
Ժնեւում կայացած ԵԱՀԿ ԽՎ—ի նստաշրջանի իր ելույթում ԵԱՀԿ ԽՎ—ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ասել է. «ՄԱԿ—ի տվյալներով աշխարհի շուրջ 40 երկիր ջրի սուր պահանջ ունեն։ Այդ երկրների շարքում է նաեւ մեր հարեւան Ադրբեջանը։ Պետք է նշել, որ Ադրբեջանի Հանրապետության ջրային ռեսուրսների պակասը մեծ մասամբ բավարարվում է Հայաստանում սկիզբ առնող եւ մեր երկրի տարածքով հոսող գետերի շնորհիվ։ Հայաստանը չի օգտվում իր այս ահեղ «զենքից», չնայած նրան, որ արդեն 23 տարի է շրջափակված է, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից»։
Բանախոսի խոսքերով՝ առկա լարվածության պայմաններում, երբ ադրբեջանական կողմը անգամ սպառնում է հարվածել այն քաղաքացիական օդանավերին, որոնք օդ կբարձրանան Ստեփանակերտի օդանավակայանից, լիովին բացակայում են Հայաստանի կողմից նման «զենքի» կիրառման բարոյական արգելքները։
«Եթե մենք կիրառենք այն, ապա Ադրբեջանի՝ Աղստաֆայի, Թովուզի, Ղազախի, Գերանբոյի, Թերթերի, Բարդինի, Աղջաբեդիի, Բեյլագանի, Շամհորի, Գետաբեկի եւ Իմիշլիի շրջանները ամբողջովին կամ առավելապես կզրկվեն ոռոգման եւ խմելու ջրից»,–նշել է Ա. Գեղամյանը։
«Ի տարբերություն սրա, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս առաջարկել են մեր հարեւան Թուրքիային եւ Ադրբեջանին բացել սահմանը, ջրային ռեսուրսների, մասնավորապես Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցով անցնել կառուցողական երկխոսության։ Ջուրը, հանդիսանալով հայկական պետություն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|