Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 10
Արդեն ավելի քան քսան տարի է անցել արցախյան հրադադարի ստորագրման պահից, սակայն Ադրբեջանն այդպես էլ չի հաշտվում իր պարտության հետ։ Շարունակվում են Հայաստանին եւ ԼՂ—ին ուղղված իշխանական օղակների սպառնալիքները եւ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի գործելակերպին արձագանքում է հիմնականում չեզոք կոչերով, խաղաղ երկխոսության հրավիրելով երկու կողմին էլ։
Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններ Անրի Ռենոն եւ Ռայներ Մորելն այն կարծիքին են, որ հակամարտության կարգավորման համար ՄԽ—ի գործունեությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ կողմերի կամքը։ Ընդ որում, Մորելը համոզված է, որ միայն «վերեւի» կամքը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ «ներքեւի» կամքը։ Դեսպանները խորհուրդ են տալիս հակամարտության կարգավորման համար որպես նախադեպ դիտարկել եւ ուսումնասիրել ֆրանս—գերմանական հաշտեցման օրինակը։
«Համաշխարհային պատերազմից Եվրոպայի քաղած ամենամեծ դասն այն է, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։ Փոխզիջումների գնալն է երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման սկիզբը, եւ սա հատկապես վառ արտահայտվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հաստատված հաշտության օրինակով։ Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի պատմական իրավիճակում են գտնվել Գերմանիայի եւ Ֆրանսիայի ժողովուրդները, եւ քաղաքական գործիչներն էին, որ իրավիճակը փոխելու կամք դրսեւորեցին։ Հաշտության հաստատման եվրոպական այս փորձը կարող է կիրառելի լինել նաե
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն—Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին։
Ողջունելով հյուրին՝ նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադառնալու նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն—Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը։ Այդ ամենում նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ տիկին Էլենի Թեոխարուսի անձնական ներդրումը, շնորհակալություն հայտնել նրան եւ բարեկամության խմբի բոլոր անդամներին՝ ակտիվ, անաչառ ու հետեւողական գործունեության համար։
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ տիկին Թեոխարուսի այցելությունները Արցախ, ընդգծելով, որ նա Եվրոպական խորհրդարանի այն պատգամավորներից է, որ լսելով չէ, որ պատկերացում է կազմում Լեռնային Ղարաբաղի հակամարտության, դրա նախապատմության, Արցախի ժողովրդի այսօրվա մասին, ինչը, նախագահի համոզմամբ, վկայում է Եվրոպայի դավանած ժողովրդավարական արժեքներին տիկին Թեոխարուսի նվիրվածության մասին։
Էլենի Թեոխարուսը վստահեցրել է, որ Եվրամիություն—Հայաստան բարեկամության խումբը շարունակելու է ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության։
|
Հարեւան Թուրքիայում դեպքերը զարգանում են սրընթաց արագությամբ՝ ընդգրկելով նորանոր առանցքներ եւ խլելով ավելի ու ավելի շատ մարդկանց կյանքեր։ Երկրի 6 նահանգներում մտցված է պարետային ժամ, իսկ դպրոցները առժամանակ փակված են՝ «արձակուրդի»։ Զոհերի թիվը հաշված օրերի ընթացքում հասել է երկուսուկես տասնյակի։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2—ին Թուրքիայի խորհրդարանը 298 «կողմ», 98 «դեմ» ձայների համամասնությամբ ընդունեց այսպես կոչված «Սիրիական եւ իրաքյան օրինագիծը», որն արտոնում էր երկրի զինված ուժերին ցամաքային ներխուժում իրականացնելու Սիրիայի եւ Իրաք տարածքներ, ինչպես նաեւ Թուրքիայի անվտանգության նկատառումներով՝ թույլատրում էր օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը երկրում։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի այս նիստից հետո պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը լրագրողների այն հարցին, թե արդյոք օրինագիծը չի խոչընդոտի Թուրքիայի քրդերի հետ հաշտության գործընթացը, պատասխանել էր, որ հակառակը կլինի, եւ ամեն տեղ խաղաղություն ու անդորր կլինի։
Չանցավ սակայն 5 օր, եւ երկրի արեւելյան եւ հարավարեւելյան (Արեւմտյան Հայաստանի տարածքը) նահանգներում, ինչպես նաեւ Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում բռնկվեցին քրդերի հուժկու հակակառավարական ցույցեր։ Ցուցարարներն իրենց բողոքն էին հայտնում թուրքական կառավարության սիրիական քաղաքականության հանդեպ, որը գաղտնի աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ արգելում է թուրքական քրդական կամավորներին
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|