«Մարդու իրավունքների եւ արժանապատվության սահմանադրական կարգավիճակ». ահա այս թեման է քննարկվում երեւանյան 19—րդ միջազգային խորհրդաժողովում, որը մեկնարկեց երեկ եւ կավարտվի այսօր։
Խորհրդաժողովը կազմակերպել են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը։ Աջակիցը ՀՀ—ում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն է (GIZ)։
Միջազգային խորհրդաժողովի առիթով երեկ ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Խորհրդաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել քսանից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարեւորության մի հիմնախնդիր՝ մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը։
Ուրախ եմ նաեւ, որ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երեւանյան խորհրդաժողովները, բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարեւորություն են ձեռք բերել։
Հատկապես ցանկանում եմ կարեւորել ներկա խորհրդաժողովի թեման եւ քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապն իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը նույնպես վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի։ Իսկ վերջինս չի կարող լինել սոսկ բ
...
Կարդալ շարունակությունը »