Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի եւ Հունաստանի նախագահների առանձնազրույցը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ նշել, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հունաստան եւ վստահ է, որ բարձրաստիճան փոխայցելությունները քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական եւ այլ ոլորտներում միջպետական հարաբերություններն ամրապնդելու եւ համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն են։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ—հունական բարեկամությունը խոր ու կենսունակ արմատներ ունի եւ վստահություն է հայտնել, որ նախագահ Պապուլիասի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ առավել ամրապնդելով այդ բարեկամությունը։
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հունաստանի իշխանություններին եւ ժողովրդին՝ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է։
Նախագահ Պապուլիասը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նպ
...
Կարդալ շարունակությունը »