ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 29

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնում է Հորդանանի Հաշիմյան Թագավորություն։
Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ—Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ—Ռավաբեհի եւ ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ—Տարաունայի հետ։ Հայ—հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արտահերթ ընտրություններն ու իշխանափոխությունը պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա՝ իրականացնի։ 
Դրա իրականացման համար պետք են մեխանիզմներ, որոնք եռյակի ու նրա ղեկավարների առաջարկած տեսլականում չեն երեւում։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Իշխանափոխությունը մեր երկրում եւ ցանկացած երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով համապետական ընտրությունների միջոցով, մեր դեպքում՝ 2.5 տարի հետո՝ 2017—ին պառլամենտական ընտրությունների ժամանակ»,–ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ իշխանական մեծամասնությունն իր դիրքորոշումն ու ծրագրերը չի փոխել եռյակի՝ հոկտեմբերի 24—ի հանրահավաքից եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո։ «Միշտ էլ նույն կարծիքն է եղել իշխանությունների մոտ։ Ցանկացած օրինական միջոցառում դրական ենք գնահատում, ցանկացած անօրինական երեւույթ՝ լինի ընդդիմության, իշխանության, թե այլընտրանքի կողմից, ընդունելի չէ։ Իշխանությունը ինչպես մինչ հոկտեմբերի 24—ն ունեցել է իր օրակարգը, այդպես էլ դրանից հետո գնում է իր օրակարգով, որում ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրների օր առաջ լուծմանը, թե որքան հնարավոր կլինի, ցույց կտա ժամանակը։ Ի տարբերություն ընդդիմության՝ իշխանությունը չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ ու դեմագոգիա։ Իշխանությունները պետք է ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործեն։ Այդպես էլ արվել է՝ 2015 թվականի բյուջեի ն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2015 թ. պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները։ 
Բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եկամտային եւ ծախսային մասերը պատգամավորների գնահատմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Խոսելով մակրոտնտեսական ցուցանիշներից՝ նա նշել է, որ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015 թ. վերջի դրությամբ կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որի 83.4 տոկոսը բաժին է ընկնելու արտաքին պարտքին։ Պետական բյուջեի եկամուտները 2015 թ. նախատեսվել է 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով։ Ըստ փոխնախարարի՝ այդ եկամուտների 95.5 տոկոսը կազմելու են հարկային եկամուտները եւ տուրքերը։ 2015 թվականին կառավարությունը շարունակելու է դրամաշնորհներ ստանալ մասնավորապես եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում։ Ներկայացնելով ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը՝ Պավել Սաֆարյանը նշել է, որ պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1 տրիլիոն 298 մլրդ դրամ, որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024