Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Հանրապետության նախագահը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը, որը կրում է նպատակային բնույթ եւ կապված է վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ օգոստոսին հայ—ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ։ Սերժ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն ամեն կերպ սպառնալիքի տակ են դնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ձեւավորված անվտանգության փխրուն համակարգը։ Մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը՝ Ադրբեջանը վնասում է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։
Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը, որոնք դրսեւորվում են տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար արմատական հետաքրքրություն ունեցող հարցերում եւ մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին եւ առաջարկություններին, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին։ Ի. Ալիեւի ռազմատենչ եւ հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը, Սերժ Սարգսյան
...
Կարդալ շարունակությունը »