ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 28

Գաղտնիք չէ, որ Հայաստանի այցեքարտն է նաեւ հայկական մշակույթը։ Եվ հենց այդ այցեքարտը Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին բերել էր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն։ Երեկ ճանաչողական այցի շրջանակում կարդինալին ներկայացվեցին արվեստի կենտրոնում ներկայացված արվեստի նմուշները։
Այնուհետեւ նա ծանոթացավ «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին։ Հիշեցնենք, որ ցուցահանդեսի բացումը վերջերս էր։ Այն կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 15—ը։ Ցուցահանդեսը նվիրված է հանրահայտ արվեստագետի ծննդյան 115—ամյակին։ Ցուցադրությունը ներկայացնում է Քոչարի ստեղծագործությունների ընտրանին, այդ թվում՝ փարիզյան շրջանի գլուխգործոցներ Երվանդ Քոչարի թանգարանից եւ մասնավոր հավաքածուներից։
Քոչարի ստեղծագործությունների ընտրանիին ծանոթանալուց հետո Ջանֆրանկո Ռավազիին արդեն «Խանջյան» սրահում ներկայացրին այդ սրահի գործերը, մասնավորապես, «Հայաստանի վերածնունդը», «Վարդանանց ճակատամարտը», «Հայոց այբուբենի ստեղծումը» որմնանկարները։
Լրագրողների հետ զրույցում կարդինալն ասաց, որ այս այցի ժամանակ փոխվել է ծրագիրը. եղել է այնպիսի վայրերում, որտեղ անցած անգամ չի եղել։
«Այս արվեստի կենտրոնը զարմացնող եւ ապշեցուցիչ է։ Նախորդ անգամ վերադառնալով, ես իմ ծանոթներին առաջարկում էի գալ ու Հայաստանը տեսնել, այս երկրի պատմամշակութային արժեքներին ծանոթանալ»,–նշեց նա՝ ավելացնելով, որ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ։ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ—ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ
ել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատա
րման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար։
Հանդիպմանը զրուցակիցները վերստին ընդգծել են, որ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն են, որոնք տարեցտարի ավելի են ամրապնդվում բարձր մակարդակի փոխայցելություններով, միջխորհրդարանական սերտ կապերով, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ։ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկրի՝ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծի քննարկումները հոկտեմբերի 28—ից սկսված են, եւ դրանք կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 7—ը, երբ քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկները կներկայացվեն գործադիրին։ Քանի որ տնտեսության սիրտը էներգահամակարգն է, ուշադրության են արժանի այս ոլորտում ձեռնարկվող քայլերը, որոնք յուրօրինակ պատկերն են տնտեսության շարժի եւ լավագույնս են պատկերացում տալիս հեռանկարի մասին։
Ըստ գլխավոր փաստաթղթի, 2015թ. էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնարար ուղղություններն են լինելու սեփական վերականգնվող էներգապաշարների իրացումը, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցումը, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորությունների կառուցումը, ատոմային էներգետիկայի հետագա զարգացումը՝ այդ թվում գործող ատոմային էներգաբլոկի անվտանգության եւ հուսալիության աստիճանի բարձրացումը (ինչը կբերի նրա աշխատանքի ռեսուրսի երկարացմանը), նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները եւ տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրումը։
Քանի որ հիմնական ֆինանսական փաստաթղթում միայն բյուջետային հատկացումները չէ որ արտացոլվում են, միջազգային հատկացումների մասին վկայող տողերն էլ ցույց են տալիս, որ 2015թ. պետական բյուջեի հատկացումների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին, ՀԲ վարկային միջոցների հաշվին կշարունակվեն մի շարք ծրագրեր, օրինակ՝ Հրազդան—Շ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Երեւան շոու»—2014» ցուցահանդեսի շրջանակներում «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում երեկ մեկնարկեց «Հայաստանը տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողովը, որը կազմակերպվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից։ Այն կազմակերպվել է՝ խթանելու ոսկեգործության ոլորտի զարգացումը, քննարկելու ոսկեգործության զարգացման համաշխարհային միտումներն ու դիտարկելու ՀՀ–ում ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Համաժողովի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին՝ վարչապետը նշեց, որ այն կնպաստի Հայաստանի ոսկեգործության ոլորտի զարգացմանը եւ ներդրումների ներգրավմանը։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոսկեգործությունը Հայաստանում զարգացած է եղել դեռեւս վաղ անցյալում, եւ հայ ոսկերիչների աշխատանքները հայտնի են եղել ամբողջ աշխարհում։
«Հայաստանի կառավարությունը կարեւորում եւ հատուկ ուշադրություն է դարձնում ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների զարգացմանը։ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում մշակվել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից հաստատվել են ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024