Եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի
Հոկտեմբերի 10—ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու ԵՏՄ գագաթնաժողովին, որտեղ ամենայն հավանականությամբ տեղի կունենա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրի ստորագրումը։
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ համաձայնագիրը Հայաստանի հետ կստորագրվի, եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ։ Ըստ նրա, բացի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններից, Մինսկը եւ Աստանան կարող են առաջ քաշել Հայաստանի անդամակցությանը դեմ լինելու հարցեր։ Դրանք կարող են լծակ դառնալ Ղազախստանի եւ Բելառուսի ձեռքին՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար։
Մեզ համար անդամակցելիս կարեւոր է Ղարաբաղի հետ մաքսակետերի հարցը։ Այդ մասին շատ է խոսվել, եւ թե՛ ռուս, թե՛ հայ պաշտոնյաները վստահեցրել են, որ կլինի այնպես, ինչպես որ միշտ եղել է. մաքսակետերը ֆորմալ նշանակություն կունենան։ Սերգեյ Մինասյանի խոսքով, մաքսակետերի հարցը պետք է սկզբունքային լինի մեզ համար. «Հայաստանը բոլոր միջազգային կառույցներին մասնակցել է որպես ՀՀ՝ իր սահմաններով, բայց դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ մաքսակետեր չեն եղել Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ։ Եթե դիտարկենք ՀՀ—ԼՂՀ հետագա տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլ ոլորտներում համագործակցությունը, ապա դա կազմում է ընդհանուր տարածք, եւ Հայաստանի ու ԼՂՀ—ի միջեւ չեն կարող լինել մաքսակետեր»։ Հարցը սկզբունքային է այն պատճառով, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ—ին՝ նպատակ ունենալով նպաստավոր տնտեսական եւ ռազմաքաղաքական նոր իրավիճակ ստեղծել ՀՀ եւ ԼՂՀ—ի համար. «Եթե որեւէ խնդիր ստեղծվի, ապա ՀՀ անդամակցության նպատակը իմաստազրկվում
...
Կարդալ շարունակությունը »