ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 4 » Անկարան ահաբեկված է անկախ Քրդստանի հնարավոր ստեղծումով
14:57
Անկարան ահաբեկված է անկախ Քրդստանի հնարավոր ստեղծումով

Հոկտեմբերի 31—ին, ի վերջո, Իրաքի Քրդստանի ինքնավարության ուժերը՝ 150 փիշմարգե, մեծ տրամաչափի զենքերով, այդ թվում հեռահար հրետանիով, անցնելով Թուրքիա—Սիրիա սահմանը, հասել են շրջափակման մեջ գտնվող Քոբանի։ 
Սիրիայի քրդաբնակ այդ քաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ շատ հեռու, շուրջ երկու ամիս է, ինչ երեք կողմից «Իսլամական խալիֆայության» (IS, արաբերեն հապավումը՝ ԴԱԻՇ) ուժերի շրջափակման մեջ է եւ ելք ունի միայն դեպի Թուրքիայի սահմանը։ Թեեւ Անկարան ավելի քան մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, թե որպես հակադաիշական միջազգային կոալիցիայի անդամ թույլ է տալիս, որ փիշմարգեները, հատելով Թուրքիայի սահմանը, հասնեն Քոբանիի պաշտպաններին։ Նույն օրը քուրդ հրամանատարներից մեկը հայտարարել է, որ Թուրքիան նրանց՝ սահմանն անցնելու հարցը ձգձգելով՝ հույս ուներ, թե այդ ընթացքում Քոբանին ընկնելու է դաիշականների վերահսկողության տակ։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն BBC—ին տված հարցազրույցում շեշտել էր, թե Անկարայի նպատակը Սիրիայում բազմակուսակցական, ժողովրդավարական վարչակարգ հաստատելը, ընդդեմ մարդկության ոճրագործության դեմ պայքարն է։ 
Նշենք, որ Դավութօղլուի խոսքը ի պատասխան Թուրքիայի հասցեին Արեւմուտքի կողմից հնչեցված քննադատությունների է, որոնցով այդ երկիրը մեղադրվում է ԱՄՆ—ի գլխավորած հակադաիշական կոլիցիային գործուն մասնակցություն չցուցաբերելու՝ մասնավորապես Քոբանիի պաշտպաններին չաջակցելու համար։ Նա Արեւմուտքի կողմից Թուրքիային պատերազմի մեջ ներքաշվելու պահանջն անընդունելի է համարել, հավելելով, թե համոզված է, որ եթե Թուրքիայի ցամաքային ուժերը մտնեին Սիրիա, ապա Անկարային մեղադրելու էին այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։ Ավելին, նա Արեւմուտքին է մեղադրել դաիշականների հզորացման համար, այն պատճառաբանությամբ, թե Արեւմուտքն անտեսել է Թուրքիայի հորդորներն առ այն, որ անհրաժեշտ է օգնել Սիրիայի չափավորական ընդդիմությանը։ 
Իսկ նախագահ Էրդողանը ԱՄՆ—ի գլխավորած միջազգային հակադաիշական կոալիցիային մեղադրել է, որ նրանք ձգտում են փրկել Քոբանին կործանումից եւ ուժերը կենտրոնացրել են Քոբանիի ուղղությամբ, երբ այդտեղ այլեւս բնակչություն չկա, փոխարենը դաիշականներին թիրախ չեն դարձնում Սիրիայի եւ Իրաքի այլ քաղաքներում։ Սակայն մեծ հավանականությամբ Քոբանին, ի հեճուկս Թուրքիայի, փրկվելու է կործանումից։ Անկարայի նման քաղաքականությունն էլ ավելի է ի ցույց դնում նրանց մտահոգությունը քրդական պետության ստեղծվելու առնչությամբ։ Այդ մտահոգություններն արձագանք են գտել նաեւ քաղաքական շրջանակներում եւ ԶԼՄ—ներում։ Թուրքիայի նախկին իսլամամետ վարչապետ Նեջմըդդին Էրբաքանի որդին՝ Ֆաթեհ Էրբաքանը, այս կապակցությամբ հայտարարել է, թե Արեւմուտքը «Ալ Կաիդան» եւ «Իսլմական խալիֆայությունը» ստեղծել է իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ «Ալ Կաիդան» ստեղծվել էր Աֆղանստան եւ Իրաք ներխուժելու նպատակով, իսկ IS—ը ստեղծել են հանուն Իսրայելի անվտանգության՝ Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում կազմավորելու Քրդստանի պետություն։ Նա հավելել է՝ սակայն հարց է, արդյոք Իսրայելը թույլ կտա՞, որ իր հարեւանությամբ գոյատեւի խաղաղ ու բարգավաճ Քրդստան։ Անշուշտ, անկախ Քրդստանի ստեղծումն ի նպաստ Իսրայելի է, որը Միջին Արեւելքում միայն Թուրքիայի հետ է բնականոն փոխհարաբերություններ ունեցել, այժմ էլ դրանք թեեւ լարված են, բայց ռազմավարական փոխհարաբերությունները, կարելի է ասել, որ շարունակվում են։ Այլ կերպ ասած՝ Քրդստանի հնարավոր ստեղծմամբ Անկարան ոչ միայն տարածքներ է կորցնելու, այլեւ կորցնելու է Իսրայելի հետ փոխհարաբերություններ ունենալու մենաշնորհը, հանգամանք, որը հաճախ նաեւ շահարկումների առիթ էր դառնում Արեւմուտք—Թուրքիա փոխհարաբերություններում։ Իսկ քուրդ—իսրայելական փոխհարաբերությունները բարեկամական են, Թել Ավիվը դեռեւս 1994թ. էր շեշտում անկախ Քրդստանի անհրաժեշտությունը։ Այժմ էլ հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է ճանաչել Իրաքի Քրդստանի անկախությունը։ 
Թուրքիայի վարչապետի որոշումը քրդական Ժողովրդի ժողովրդավարություն կուսակցության հետ խաղաղության բանակցություններն ընդհատելու վերաբերյալ եւս հենց այս համատեքստում պետք է մեկնաբանել։ Այս առնչությամբ հատկանշական է նաեւ թուրք հայտնի մեկնաբան Մուհամեդ Ալի Գյուլարի հոդվածը, որ լույս է տեսել «Այդինլիք» օրաթերթում, որտեղ նա շեշտում է, թե ԱՄՆ—ի միջինարեւելյան ծրագրերի կենտրոնում Մեծ Քրդստան պետության ստեղծումն է՝ ի հաշիվ Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի եւ Իրանի մասնատման։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 413 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024