ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 27 » Առանձնահատուկ հարաբերություններ /ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ/
10:28
Առանձնահատուկ հարաբերություններ /ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ/

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նախօրեին ընդունել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու փաստով։ Գալուստ Սահակյանը հանդիպման ընթացքում փաստել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում լուրջ գործոն են նաեւ երկու ժողովուրդների պատմամշակութային բազմադարյան կապերը։ «Անհնար է անտեսել նաեւ այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,–նշել է Գալուստ Սահակյանը։ Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր դերակատարություն ունի միջխորհրդարանական սերտ համագործակցությունը։ Այս առումով հարկ եմ համարում ընդգծել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ–ֆրանսիական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը»։
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին՝ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվելու համար։ Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի առկայությունը՝ բաղկացած շուրջ կես միլիոն հայերից։ Կլոդ Բարտոլոնը վերահաստատել է այն միտքը, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին։
Նույն օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Փարիզում մասնակցել է «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագրով տնտեսական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով. «Ողջունում եմ Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագրով տնտեսական համաժողովի անցկացումը։
Ուրախ եմ, որ ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Ֆրանսիա նշանավորվում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչության մասնակցությամբ ֆրանս—հայկական գործարար համաժողովի անցկացմամբ։
Հատկապես ուրախությամբ եմ նշում, որ այն անցկացվում է Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա—Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի հովանու ներքո։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին 22 տարիներին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ զարգացել է համակողմանի փոխշահավետ համագործակցություն։ Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» եւ այլն։ Սա, անշուշտ, ենթադրում է կարեւոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները։
Ուրախալի է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա եւս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը։ Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար։
Ահա այս դրական փորձի հիմքի վրա է, որ պետք է ընդլայնենք եւ ամրապնդենք մեր տնտեսական կապերը։
Հարգելի գործարարներ, այսօրվա տնտեսական համաժողովը կրում է «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագիրը։ Այն կազմակերպիչների արագ եւ ժամանակային առումով տեղին արձագանքն է ներկայիս ստեղծված իրավիճակին, որն իրենից ներկայացնում է առավելություններ եւ հնարավորություններ։
Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)՝ հաշվի առնելով մեր ազգային, տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերը։
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որեւէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարեւորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը։
Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաեւ եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության եւ շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է եվրոպականին։ Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41—րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես—2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37—րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարեւանությամբ։
Եվրամիության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը եւ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման եւ զբոսաշրջության զարգացման համար։
Մենք գիտակցում ենք նաեւ, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաեւ գործարարությունը խթանելու հանգամանքներից։ Ուստի, պատրաստ ենք շարունակել ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա։
Հարգարժան գործարարներ, լիահույս եմ, որ դուք լավագույնս կօգտվեք համաժողովի ընձեռած հնարավորություններից նոր գործընկերային կապեր հաստատելու համար։ Այդ ակնկալիքով մաղթում եմ Ձեզ հաջողություններ»։
Համաժողովին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Իր ելույթում էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Հայաստանում ներդրումներ կատարելու արտոնությունները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության տարածքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող ֆրանսիացի գործարարների համար առկա հնարավորությունները։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել են մի շարք «կլոր սեղաններ» տարբեր թեմաներով. տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, գյուղատնտեսություն, ոսկեգործություն։
Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք քաղաքական գործիչներ, հայ եւ ֆրանսիացի գործարարներ, ֆրանսիական եւ հայկական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայկական եւ ֆրանսիական ԶԼՄ—ների ներկայացուցիչներ։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 379 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024