ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 13 » Բարձր մակարդակի երկխոսությունը կշարունակվի /Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը մտադիր է զարգացնելու տնտեսական կապերը/
13:44
Բարձր մակարդակի երկխոսությունը կշարունակվի /Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը մտադիր է զարգացնելու տնտեսական կապերը/

«Ափսոս հայերեն խոսել չեմ կարողանում, բայց հույս ունեմ հայերենի ուսումնառության ճանապարհին առաջ գնալ»,— երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Օրերս դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին։ «Հայաստանը Ֆրանսիայի համար կարեւոր երկրներից է։ Երկիր, որի հետ ունենք վաղեմի համագործակցություն։ ՀՀ—ն այն երկիրն է, որի մասին խոսում են Ֆրանսիայում, եւ երբ իմ շրջապատում ասացի, որ գնում եմ Հայաստան, պարզեցի, որ ծանոթ են Հայաստանին։ Արդեն տասը օր է Հայաստանում եմ եւ հասկացա, որ Ֆրանսիան էլ այն երկիրն է, որի մասին խոսում են Հայաստանում։ Ես ուրախ եւ հպարտ եմ դեսպանի պաշտոնում նշանակվելու առիթով։ Իսկապես շատ գոհ եմ, որ ինձ է վստահվել հայ—ֆրանսիական հարաբերություններն ակտիվացնելու գործը»,— ասաց նա։
Ֆրանսիացի դիվանագետը փաստեց բարձր մակարդակով քաղաքական երկխոսության առկայությունը. «Ֆրանսիայի երեք նախագահները այցելել են Հայաստան՝ Շիրակը, Սարկոզին եւ Օլանդը։ Նախագահ Սարգսյանը բազմիցս եղել է Փարիզում։ Վերջին անգամ հոկտեմբերի 27—ին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու նպատակով»։ Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ նախագահ Օլանդի համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելը հակամարտության կարգավորման հանձնառությունն ընդգծելու առիթ էր։ Դեսպանը հիշեցրեց նաեւ Ֆրանսուա Օլանդի՝ 2015թ. ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին Հայաստան այցելելու մտադրության մասին։
Բացի քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունից, երկրների միջեւ զարգանում է համագործակցություն գրեթե բոլոր ոլորտներում։ Դեսպանը դրանցից առանձնացրեց ապակենտրոնացված եւ միջխորհրդարանական համագործակցությունը, մշակույթի, կրթության, գյուղատնտեսության ոլորտներում ամուր կապերը։ 
Դեսպանը խոսեց այն մասին, թե ինչպես է պատկերացնում իր առաքելությունը Հայաստանում։ Նախեւառաջ նա պատրաստվում է ամենատարբեր ոլորտների հետ կապված երկխոսություն ծավալել եւ ընդհանուր ուժերի գործածման շնորհիվ հասնել լավ արդյունքների. «Ես պարզապես կցանկանայի, որ օգտագործեինք մեր տրամադրության տակ գտնվող գործիքները՝ ստեղծելու առավել իրական, դինամիկ, արդիական համագործակցություն՝ հաշվի առնելով այսօրվա գլոբալիզացված աշխարհի հրամայականները»։
Երկրորդ առաջնահերթությունը տնտեսական կապերի հզորացումն է։ Շարպանտիեի համոզմամբ, տնտեսական համագործակցության ոլորտում շատ անելիքներ կան։ Թեպետ Ֆրանսիան Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում, սակայն ապրանքաշրջանառության ծավալները շատ փոքր են. «Այն, որ տնտեսական համագործակցությունը զիջում է քաղաքական հարաբերություններին, տեսնում են նաեւ ՀՀ իշխանությունները»։
Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն վերահաստատեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը. «ԼՂ հակամարտության առնչությամբ Ֆրանսիայի դիրքորոշումը ձեզ հայտնի է։ Իսկ Ֆրանսիայի դիրքորոշման մասին հոկտեմբերին նախագահ Օլանդն ասել է նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին»։ Դեսպանն ընդգծեց, որ ներկա իրավիճակը չի կարող հարատեւել. «Մենք ցանկանում ենք, որ երկու երկրները հնարավորինս շուտ գտնեն երկուստեք ընդունելի լուծում, որը նաեւ կհամապատասխանի խնդրո առարկա հակամարտության երկրների ժողովուրդների պատկերացումներին»։
Դեսպանն անդրադարձավ նաեւ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին։ Ֆրանսիան պատրաստ է սատարելու ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի հայ—թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ Փարիզի այդ դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հնչել է։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի՝ Ֆրանսիայի խորհրդարանում հայտնվելուն, ապա Շարպանտիեն դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել։ Նա հիշեցրեց, որ նախորդ օրենքը չստացավ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի հավանությունը. «Այս պահի դրությամբ կարող եմ ասել հետեւյալը՝ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը՝ առաջին հերթին արդարադատության նախարարությունը նախագահի ցուցումով նոր նախագիծ է մշակում։ Նոր օրինագծում պետք է անպայման հաշվի առնվեն Սահմանադրական խորհրդի դիտողությունները»։
«Ֆրանսիան պատրաստ է նոր ատոմակայանի շինարարության հարցով համագործակցել Հայաստանի հետ»,—ասաց դեսպանը։ Ֆրանսիական ձեռնարկությունները քաջատեղյակ են խնդրին եւ սպասում են համագործակցության առաջարկի հայկական իշխանությունների կողմից. «Այս պահի դրությամբ կարող եմ փաստել, որ դեռեւս նման հարցով հայկական իշխանությունները Ֆրանսիային չեն դիմել»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 435 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024