ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 22:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 4 » Բարեփոխումների հայեցակարգը լավն է /Վենետիկի հանձնաժողովը հուսով է, որ լավը կլինեն նաեւ տեքստերը/
14:57
Բարեփոխումների հայեցակարգը լավն է /Վենետիկի հանձնաժողովը հուսով է, որ լավը կլինեն նաեւ տեքստերը/

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպել էր միջազգային համաժողով «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով։ 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
«Սահմանադրական զարգացումների տրամաբանությունը այս վերափոխվող հասարակական համակարգերում ոչ միայն փիլիսոփայական, իրավափիլիսոփայական, քաղաքագիտական, սոցիոլոգիտական տարբեր երանգներ, խնդիրներ ունի, այլ պահանջում է դրան համադրված վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի հասարակությանը եւ քաղաքական ուժերին տրամադրել գիտական որոշակի դոկտորինաներ, մոտեցումներ»,—ասաց նա։
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը ենթարկվում է երկու տեսակ քննարկումների՝ իրավական եւ քաղաքական։ Նրա խոսքով, թեւակոխել են Սահմանադրության ընկալման երրորդ փուլ, որտեղ հասարակական էլիտան եւ հասարակությունն իրենք են ընկալում Սահմանադրության կարեւորությունը՝ որպես երկրի հետագա զարգացման տեսլականի ամրագրում։
Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտն իր խոսքում նշեց, որ մի շարք երկրներ՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, եւս անցնում են սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, եւ շատ կարեւոր է միասին քննարկել մյուսների փորձը։
«Ցանկացած սահմանադրություն, ցանկացած ժամանակաշրջան կարող է բարեփոխվել, առավել կարեւոր է, թե այդ բարեփոխումներն ուր են տանում՝ ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների արմատավորմանը հասարակության մեջ, թե չունեն նման նպատակ»,–համաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռանկարային հետազոտությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի գիտական ղեկավար Տիգրան Թորոսյանը։
Պատասխանելով հարցին, թե՝ ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական համակարգի անցման անհրաժեշտությունը, նա պատասխանեց. «Կուսակցությունները, որոնք լավ չեն ընկալում խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը, մեր Սահմանադրությունում եղած խորհրդարանի մեծ դերակատարությունը եւ լիազորությունները, խոսում են խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին, անհասկանալի է։ Փորձեք այսօր եղած մեծ հնարավորություններն օգտագործել։ Ըստ էության՝ այսօրվա իրավիճակում Հայաստանի Սահմանադրությունը զգալիորեն ավելի խորհրդարանական է, քան նախագահական»։ Նա նշեց, որ եթե ոչ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը կամ անկուսակցականը ընտրվի նախագահ, անհեթեթ իրավիճակում կհայտնվի, որովհետեւ չի կարողանա իրականացնել իր խոստումները, եթե խորհրդարանական մեծամասնությունը չցանկանա։ Նա գտնում է, որ ամենամեծ անհրաժեշտությունը Հայաստանում կուսակցական համակարգի կայացումն է։
Ի պատասխան հարցի, թե՝ ընդդիմությունը ներկա պայմաններում Հայաստանում ոչ տեսականորեն հնարավորություն ունի՞ խորհրդարանում մեծամասնություն դառնալ, նա ասաց. «Այո, միշտ էլ անհրաժեշտ աշխատանքի դեպքում հնարավորություն կա, դրա համար պետք է լավ ընկալել՝ ինչ բան է կուսակցություն, մեխանիզմները կիրառել, կուսակցության անելիքները լավ հասկանալ եւ տեսնել սեփական թերությունները։ Երբ կուսակցությունները կայանան, ցանկացած փոփոխություն մեր երկրում հնարավոր կդառնա։ Հարցադրումն այսօր հետեւյալն է՝ դուք այդքան կառավարել եք, հիմա էլ մենք պետք է կառավարենք, բայց պետք է հնչի նաեւ պատասխան՝ ինչպես ու ինչու, երբ այս հարցի պատասխանը ընդդիմությունը ճիշտ ձեւակերպի, վստահ եմ, որ կգա իշխանության, որովհետեւ հասարակությանը չպետք է թերագնահատել»։
Լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը։ «Վենետիկի հանձնաժողովն իր հավանությունն է տվել բարեփոխումների հայեցակարգին, սական դեռ բարեփոխումները չկան, դեռ նոր պետք է լինեն, դեռ նոր պետք է գրվեն տեքստերը, հոդվածները եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի ասել՝ դրանք հաջող բարեփոխումներ են, թե՝ ոչ»,–նշեց նա։
Պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը դեմ է ՀՀ—ում սահմանադրական բարեփոխումներին, նա նշեց, որ բնական է, որ ընդդիմությունը կասկածանքով է վերաբերում կառավարության գործունեությանը, սակայն Վենետիկի հանձնաժողովը՝ որպես դրսի դիտարկողներ, ավելի շատ հակված է կարդալու տեքստերը, այլ ոչ այն, ինչ թաքնված է տեքստերի հետեւում։
«Պետք է ասեմ, որ նախկինում ընդդիմության հիմնական ուժերը միշտ կողմնակից էին խորհրդարանական տիպի հանրապետությանը, հիմա երբ նման առաջարկություն կա, հանկարծակի ընդդիմադիր ուժերը դարձել են ընդդիմադիր այս գաղափարի նկատմամբ։ Վենետիկի հանձնաժողովը ոչ թե իրերը դիտարկում է այսօրվա Հայաստանի ընթացիկ իրավիճակից ելնելով, այլ ավելի շատ մեր հայացքները երկարաժամկետ գնահատականի բնույթ ունեն։ Մեր կարծիքով՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով այն կունենա դրական հետեւանքներ»,–ասաց Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը՝ նշելով, որ քաղաքական, կուսակցական թնջուկը հաղթահարելու համար կարեւոր է ունենալ լայն քննարկումներ՝ ներգրավելով քաղաքացիական հասարակությանը։
Նա նշեց, որ Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը չափից դուրս իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքերում, իսկ տվյալ փոփոխությունները կբերեն իշխանության ավելի ցրմանը տարբեր գործող անձանց միջեւ։ Բացի այս, ըստ Թոմաս Մարկերտի, սահմանադրական բարեփոխումներով երկրում կուժեղանա օրենքի գերակայությունը, եւ, մասնավորապես, կարծում է, որ փորձ է արվում ուժեղացնել անկախ դատական համակարգի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դերը։
Պատասխանելով հարցին, թե՝ որքանո՞վ է այս նոր Սահմանադրությունը նպաստելու իշխանության վերարտադրությանը, նա նշեց. «Կարծում եմ, որ այստեղ խնդիրը հայեցակարգը չէ, այլ կախված է նրանից, թե ժողովուրդը ում կտա իր ձայնը ընտրությունների ժամանակ, արդյոք ընտրությունները կլինե՞ն արդարացի եւ թափանցիկ»։
Պատասխանելով հարցին, թե՝ մինչեւ դրական եզրակացություն տալը վերանայման անհրաժեշտություն տեսնո՞ւմ են, Թոմաս Մարկերտն ասաց. «Երեւանում երբ առաջին քննարկումները եղան մեր հանձնաժողովի անդամների հետ, բավական շատ քննադատություններ են արվել, եւ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը շատ ավելի լավ գնահատականի արժանացավ, որովհետեւ մեր քննադատական նկատողությունների ճնշող մեծամասնությունը հաշվի է առնված»։
«Քանի որ հայեցակարգը լավն է, հույս ունենանք, որ տեքստերը նույնպես կլինեն լավը, չնայած մենք շատ քննադատաբար ենք մոտենալու տեքստերին եւ շատ մանրամասն ուսումնասիրելու ենք»,–ասաց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 350 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024